Հարթակում կանգնած ուժերը հուսախաբ չեն անելու. ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ եւ լուսանկարներ)
10-10-2014 20:00:13 | Հայաստան | Հայտարարություններ
Հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանի ներկա իշխանությունները «չարաբաստիկ սահմանադրական բարեփոխումների միջոցով փորձում են վերարտադրել իրենց հաջորդ տասնամյակում, սակայն մենք ձեզ հետ միասին թույլ չենք տա դա անել»: «Տեսնելով խորհրդարանական եռյակի համախմբումը, իշխանությունները սկսեցին օգտագործել իրենց քաղաքական «հաճախորդների» ողջ զինանոցը, որոնք ամեն կերպ փորձում են համոզել ժողովրդին, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հուսախաբ են անելու իրենց կողմնակիցներին:Սակայն այստեղ ամբիոնի մոտ կանգնած են արժանի քաղաքական առաջնորդներ, որոնք ձեզ հուսախաբ չեն անելու: Ներկա իշխանությունները իրենց քաղաքականությամբ հանգեցրել են նրան, որ ժողովուրդը զանգվածաբար լքում է Հայաստանը, եւ այդ գործընթացը պետք է կանգնեցնել»,- ասաց Ն. Զոհրաբյանը: