Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը «Սեդոնա» բարեգործական հասարակական կազմակերպությանը տվեց 102.910 ԱՄՆ դոլար(Տեսանյութ եւ Ֆոտոշարք)


Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը «Սեդոնա» բարեգործական հասարակական կազմակերպությանը տվեց 102.910 ԱՄՆ դոլար(Տեսանյութ եւ Ֆոտոշարք)

  • 15-10-2014 00:00:12   | Հայաստան  |  Բարեգործություն



Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան և «Սեդոնա» բարեգործական հասարակական կազմակերպության միջև  հոկտեմբերի 14-ին կնքվեց պայմանագիր, համաձայն որի Ճապոնիայի Կառավարությունը 102.910 ԱՄՆ դոլար կտրամադրի «Սեդոնա» ՀԿ-ին՝ Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ. 8 հատուկ կրթահամալիրի (տնօրեն՝ Վարդուհի Խեբոյան) համար կահույք ձեռք բերելու նպատակով: Ծրագրի իրականացումը կնպաստի հատուկ կարիքներ ունեցող երեխաների առօրյան, ինչպես նաև ուսման պրոցեսը և հանգիստը պատշաճ մակարդակով կազմակերպելուն: Կահույքը կպատվիրվի և կգնվի հայրենական արտադրողներից և առնվազն 20 տարի կծառայի իր նպատակին՝ օգտակար լինելով ոչ միայն երեխաներին, այլ նաև նրանց խնդիրներով զբաղվող սոցիլական ապահովման և հանրային առողջապահության ծառայություններին:  
Նշենք, որ «Սեդոնա» բարեգործական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2007 թ. (նախագահ՝ Հրանտ Ժամհարյան):
Ստեղծման նպատակն է՝ աջակցել հատուկ կարիքներ ունեցող և սոցիալապես անապահով երեխաներին, նրանց ծնողներին և խնամողներին՝ համապատասխան օգնություն ստանալու և այդ երեխաների բուժումը և ուսման գործընթացը կազմակերպելու համար, նպաստել երեխաների և կանանց առողջության պահպանմանն ու բարելավմանը, վերարտադրողական առողջությանը վերաբերող քաղաքականության կատարելագործմանը, մասնավորապես կապված շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցության հետ, ինչպես նաև իրականացնել միջոցառումներ և կրթական ծրագրեր՝ շրջակա միջավայրի աղտոտիչներով պայմանավորված հիվանդությունները կանխարգելելու համար և նպաստել Հայաստանում բժշկաժողովրդագրական և էկոլոգիական պրոցեսների բարելավմանը: Համագործակցում է Սփյուքում ապրող հայրենակիցների հետ և խթանում նրանց օգնության գործընթացը կարիքավոր երեխաներին և օժանդակ դպրոցներին: 
2011թ. ստացել է դրամաշնորհ Ճապոնիայի կառավարության կողմից (97070 ԱՄՆ դոլար)՝ մտավոր թերի զարգացում ունեցող երեխաների Երևանի թիվ 6 մասնագիտացված դպրոցը (տնօրեն՝ Սլավիկ Միքայելյան) կահույքով ապահովելու համար:
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
Նոյյան տապան  -   Բարեգործություն