Մայրաքաղաքում շարունակվում են թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքները


Մայրաքաղաքում շարունակվում են թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքները

  • 20-10-2014 17:36:43   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մրցույթով հաղթող ճանաչված «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից շարունակվում է աշխատանքը թափառող կենդանիների վնասազերծման ուղղությամբ: 
Քաղաքապետը, անբավարար գնահատելով տարվող աշխատանքները, հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել և վերանայել համապատասխան կազմակերպության ու հանձնաժողովի աշխատանքը:
«Ամեն երկուշաբթի զեկուցվում է, թե այսքան թափառող կենդանի է վնասազերծվել, սակայն այդ աշխատանքների արդյուքնում կենդանիների քանակն էապես չի նվազում: Այս ուղղությամբ մեծ փոփոխություն եմ ակնկալում: Եղեք շատ խիստ, հետևողական ու բացթողումների մասին անմիջապես բարձրաձայնեք: Եվ քանի որ այժմ մենք 2015 թվականի բյուջեն ենք քննարկում, ներկայացրեք հանձնաժողովի նոր կազմի առաջարկություն, որում ներգրաված լինեն նաև Երևանի ավագանու անդամները, իսկ գնումների գործընթացում ներգրավեք նաև համապատասխան հասարակական կազմակերպություններին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն