Վրաստանում ծնելիության ցածր ցուցանիշը բարձրացնելու նպատակով կառավարությունը ֆինանսական օգնություն կտրամադրի նորածիններին


 

Վրաստանում ծնելիության ցածր ցուցանիշը բարձրացնելու նպատակով կառավարությունը ֆինանսական օգնություն կտրամադրի նորածիններին

  • 28-10-2014 10:07:37   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Կառավարության նոր նախաձեռնության համաձայն` շրջաններում, որտեղ առկա է ցածր ծնելիություն, պետությունը ֆինանսական օգնություն կտրամադրի նորածիններին: «Լեռնային շրջանները բնակչություն են կորցնում, և մենք պետք է դիմադրենք բարձրալեռ շրջաններին սպառնացող մարտահրավերներին: Ժողովրդագրական պատկերի բարելավման համար մենք որոշել ենք ֆինանսական օգնություն հատկացնել այն շրջաններին, որտեղ նկատվում է ցածր ծնելիություն: Պետությունը ամեն երրորդ և հաջորդ երեխային կտա 200 լարի լեռնային և 150 լարի ցածրադիր շրջաններում», -հայտարարել է երկրի վարչապետը:
 
«Կառավարությունը վերջին 9 ամիսների ընթացքում պետական բյուջեից ծախսել է 4 000 000 լարի ամերիկյան լոբբիստական ընկերության ծառայությունների համար», -հոկտեմբերի 27-ին հայտարարել է Խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչը` ներկայացնելով գոյություն ունեցող փաստաթուղթ, որի համաձայն Վրաստանի կառավարությունը պատվիրել է ծառայություններ ամերիկյան Patton Boggs ընկերությունից` կապված ԱՄՆ-ի կառավարական խմբակներում «Վրացական երազանք» կուսակցության շահերի լոբբինգի հետ: Տվյալ տեղեկությունը հաստատել է Կառավարության Ընդունարանը, մինչդեռ նշել է, որ ընկերությունը իրականանցնում է կառավարության և ոչ թե կուսակցության շահերի լոբբինգը:
 
«Վրաստանը աբխազներին և օսերին առաջարկում է ինքնավարության լայն մակարդակ, բայց Վրաստանի կազմում: Լավ կլիներ, եթե աբխազները և օսերը մտածեին մեր առաջարկության մասին: Մենք բոլորս մի երկրի զավակներ ենք: Սա մեր տարածաշրջանն է, մեր հայրենիքը: Մեզ միավորում է նույն ցավը, և մենք միասին պետք է առաջ ընթանանք: Ուզում եմ առիթից օգտվելով` շնորհավորել աբխազներին աբխազերենի օրվա կապակցությամբ: Ես համոզված եմ, որ միայն եվրոպական Վրաստանի կազմում աբխազները կկարողանան պահպանել իրենց լեզուն ու մշակույթը: Աբխազիան և Օսեթիան մեր նախնիների հողերն են, որոնք նրանք պահպանել են մեզ համար իրենց արյան գնով: Դուք երջանիկ չեք լինի առանց մեզ, իսկ մենք առանց ձեզ: Մենք իսկապես ուզում ենք, որ մեր մեջ վստահությունը վերականգնվի: Մենք միասին հաղթահարել ենք ծանր անցյալ: Թույլ են տրվել ծանր սխալներ, բայց այսօր մենք ապրում ենք 21-րդ դարում և ցանկանում ենք առաջարկել ձեզ ապրել մեզ հետ մեկ երկրում, որտեղ դուք կունենաք ինքնավարության լայն մակարդակ: Կոչ եմ անում աբխազներին և օսերին ևս մեկ անգամ վերլուծել, որ սա Վրաստանի տարածաշրջանն է: Դուք ինքնավար Հանրապետություն եք եղել, և մենք ձեզ նույն բանն ենք առաջարկում, բայց արդեն ժողովրդավարական և ուժեղ Վրաստանի կազմում», -հոկտեմբերի 27-ին դիմելով աբխազներին և օսերին` հայտարարել է Վրաստանի վարչապետը:
 
«Մոխե գյուղում վիճահարույց շենքի պատկանելությունը որոշելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով: Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում մասնագետները կպարզեն այդ շենքը պատկանում է մուսուլմաններին, թե՞ քրիստոնյաներին: Շենքի ապագայի մասին որոշումը կկայացվի հաձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքների հիման վրա», -հոկտեմբերի 27-ին Մոխե գյուղի մուսուլման բնակչության հետ հանդիպման ավարտին հայտարարել է Կրոնական հարցերով Պետական գործակալության նախագահը: Հիշեցնենք, որ Սամցխե-Ջավախքի Ադիգենի շրջանում ահա արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ չեն դադարեցվում տեղական ինքնակառավարման մարմինների` նախկին մզկիթը քանդելու և փոխարենը գյուղական ակումբ կառուցելու փորձերի հետևանքով առաջացած բողոքի ցույցերը:
 
Պանկիսյան կիրճի ավագների խորհուրդը քննադատում է խտրական քաղաքականությունը երկրի մուսուլման բնակչության հանդեպ և կոչ է անում կառավարությանը գործել գոյություն ունեցող օրենսդրության շրջանակներում: «Պանկիսյան կիրճի երեցները և մուսուլմանները` Ավանդական Իսլամի հետևորդներս, հատուկ ուշադրությամբ հետևում ենք վերջին ժամանակներս Վրաստանում կատարվող կրոնական միկրո-բախումներին և անհանգստություն ենք հայտնում օրենքով երաշխավորված հավատքի և խղճի ազատության իրավունքի խախտման վերաբերյալ: Նիգվզիանի, Սամթածղարո, Ծինծղարո, Ճելա և Մոխե գյուղերի իրադարձությունները ստվեր են գցում վրաց ժողովրդին հատուկ հայտնի  հանդուրժողականության վրա», -ասված է Վրաստանի հյուսիս-արևելյան շրջանի մուսուլմանների հայտարարությունում:
 
«2012թ. «Վրացական երազանքի» նախընտրական շրջանում տրված խոստումների 60-70% իրագորղել է», -հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Էլիսո Չափիձեն: «Նախընտրական խոստումների 60-70% արդեն իրագործվել է: Երկու տարվա ընթացքում մենք կատարել ենք աննախադեպ բարեփոխում աջողջապահության բնագավառում, ինչպես նաև բարեփոխումներ ենք անցկացրել կրթության բնագավառում: Հաջորդ երկու տարվա համար մեր խնդիրներն են տնտեսական և սոցիալական խնդիրների լուծումները: Դա բավականին դժվար ուղղություն է», -հայտնել է էլիսո Չապիձեն:
 
Հոկտեմբերի 27-ին Վրաստանի վարչապետը ելույթ է ունեցել հանրային զեկույցով այն աշխատանքի վերաբերյալ, որը կատարել է Կառավարությունը երկրում երկու տարվա ընթացքում, ընտրվելու օրց ի վեր: «Ուզում եմ ասել, որ վարչապետի ելույթը շատ տպավորիչ էր: Անկեղծորեն խոստովանեմ, որ նրա ելույթում կային շատ բաներ ,որոնք ես մինչ այժմ չգիտեի: Ես զարմացած եմ և հպարտ այն ձեռքբերումներով, որին հասել է Վրաստանը այս երկու տարվա ընթացքում», -մեկնաբանելով վարչապետի` Կառավարության կողմից երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին հաշվետվությունը` հայտնել է Կառավարության անդամ` Վրաստանի Արտաքին գործերի նախարարը:
 
http://armenian-community.ge/News/838 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը