Նոյեմբերի 7-ից կմեկնարկեն ծառերի և թփերի սանիտարական էտի աշխատանքները


Նոյեմբերի 7-ից կմեկնարկեն ծառերի և թփերի սանիտարական էտի աշխատանքները

  • 28-10-2014 13:08:06   | Հայաստան  |  Տնտեսություն

Նոյեմբերի 7-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կմեկնարկեն ծառերի և թփերի սանիտարական էտի աշնանային աշխատանքները: Վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների ուժերով իրականացվող գործընթացը կվերահսկի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը: Հիմնականում էտման  կենթարկվեն թեղիները, թխկիները, բարդիները, կաղնիները և վթարային վիճակում գտնվող ծառատեսակները։ Ըստ Երևանի քաղաքապետին կից բնապահպանական խորհրդի մասնագետների եզրակացության՝ խոր էտ կարվի միայն թեղի տեսակի ծառերի դեպքում, քանի որ արդյունքում կապահովվի նշված ծառատեսակի հիվանդ, չորացած և դեկորատիվ տեսքը կորցրած ճյուղերի հեռացումը։ Աշնանային էտը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը: Այդ ընթացքում էտման կենթարկվի շուրջ 12000 ծառ:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն