Վերաբացվել է Արդշինինվեստբանկի Շենգավիթ Մասնաճյուղը


Վերաբացվել է Արդշինինվեստբանկի Շենգավիթ Մասնաճյուղը

  • 30-10-2014 15:52:21   | Հայաստան  |  Տնտեսություն
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ հաճախորդների սպասարկման համար հարմարավետ, ժամանակակից,  վերանորոգված և արդիականացված «Շենգավիթ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ք. Երևան, Գ Նժդեհ 32 հասցեում: 
Բանկը շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնման և արդիականացման գործընթացը Երևանում և մարզերում: 
Մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ հյուրերի, Բանկի հաճախորդների և ղեկավարների մասնակցությամբ: 
Բանկի վարչության նախագահ պարոն Մհեր Գրիգորյանը շնորհավորեց հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ: Նա, մանսավորապես,  նշեց. ««Շենգավիթ» մասնաճյուղի՝ նորացված պայմաններում գործարկումը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ մասնաճյուղային ցանցի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ֆիրմային ոճին»:
Հիմնական ցուցանիշներով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների շարքերում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույներից է հանրապետությունում:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն