«Զորական» համույթն արժանացել է «Վիվատ Պաբեդա» զինվորական երգի փառատոնի գլխավոր մրցանակին<br />


«Զորական» համույթն արժանացել է «Վիվատ Պաբեդա» զինվորական երգի փառատոնի գլխավոր մրցանակին

  • 06-05-2011 19:02:36   | Հայաստան  |  Մշակույթ
ՀՀ Պաշտպանության նախարարության «Զորական» երգի համույթն արժանացել է «Վիվատ Պաբեդա» զինվորական երգի փառատոնի գլխավոր մրցանակին Ապրիլի 28-ից մայիսի 2-ը Մոսկվայի Զելենոգրադ քաղաքում տեղի է ունեցել «Վիվատ Պոբեդա» խորագրով ամենամյա զինվորական երգի փառատոնը, որի գլխավոր մրցանակին այս տարի արժանացել է ՀՀ պաշտպանության նախարության «Զորական» երգի համույթը: Արդեն 12-րդ անգամ է, ինչ ԱՊՀ երկրների զինվորական երգչախմբերի միջեւ անցկացվում է զինվորական երգի «Վիվատ Պոբեդա» փառատոնը: Հայաստանը նախկինում այս միջոցառմանը մասնակցել է 8 անգամ եւ ամեն անգամ էլ արժանացել է մրցանակային տեղերի: Այս տարի փառատոնը նվիրված էր Մոսկվայի պաշտպանության 70-ամյակին: Ստուգատեսին մասնակցել են 24 համույթներ ԱՊՀ բոլոր երկրներից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play