Հայ-ճապոնական համգործակցության ընթացքում ձևավորվել է 3 ապրանքանիշ


Հայ-ճապոնական համգործակցության ընթացքում ձևավորվել է 3 ապրանքանիշ

  • 03-11-2014 14:53:56   | Հայաստան  |  Տնտեսություն

Տեղի ունեցավ «Տեղական արտադրության զարգացում և տեղական  ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ՃՄՀԳ համատեղ ծրագրի Համակարգող խորհրդի տարեկան հանդիպումը, որի ընթացքում ամփոփվեց նաև ՓՄՁ ԶԱԿ- Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (ՃՄՀԳ) գործակցության 10-ամյակը: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ  Գարեգին Մելքոնյանը, ՃՄՀԳ փոխնախագահ Կաե Յանագիսավան, Հայաստանի  ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը, ՃՄՀԳ ծրագրերի 
հայ և ճապոնացի փորձագետները, ներկայացուցիչներ էկոնոմիկայի  նախարարությունից, ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպություններից:  Ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Ցուկամոտո Ակիհիրոն, ամփոփելով 
ծրագրի արդյունքները նշեց, որ նպատակն է օգտագործելով ճապոնական «Մեկ  գյուղ, մեկ ապրանք» հայեցակարգը՝ համայնքներում ստեղծել և առաջ մղել  տեղական առանձնահատկություններով օժտված ապրանքներ և 
ծառայություններ, որոնք ճանաչելի կդառնան ներքին շուկայում, իսկ հետագայում  նաև արտաքին շուկաներում: Ծրագիրը մեկնարկել 2013թ․ մայիսից: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի ընթացքը և գրանցված արդյունքները, սահմանվեցին հետագա գործունեության ուղենիշները և հնարավոր  ուղղությունները: Հայ-ճապոնական ծրագիրն արդեն արձանագրել է նշանակալի արդյունքներ: Ծրագրի համակարգող Գառնիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ անցած մեկուկես 
տարվա ընթացքում ձևավորվել է 3 ապրանքանիշ՝ «Բագֆրուտ», «Լուսաշող կաթնամթերք», «Նաիրյան չրեր»: Դրանից բացի, ՓՄՁ ԶԱԿ-ի և ձեռնարկատերերի համար անցկացվել են կարողությունների զարգացման դասընթացներ, փորձի 
փոխանակման ծրագրեր, կազմակերպվել է Իջևանի արվեստի փառատոնը, որի ընթացքում մարզի և հանրապետության արտադրողները հնարավորություն են ունեցել ցուցադրել և վաճառել իրենց արտադրանքը: 
Նոյյան տապան  -   Տնտեսություն