ՓՄՁ ԶԱԿ-ը կփոխհատուցի ՓՄՁ-ների ձեռք բերած ՀԴՄ-ների արժեքը


ՓՄՁ ԶԱԿ-ը կփոխհատուցի ՓՄՁ-ների ձեռք բերած ՀԴՄ-ների արժեքը

  • 03-11-2014 15:17:51   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N1017-Ն որոշմամբ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման  ազգային կենտրոն» հիմնադրամը նոյեմբերի 1-ից իրականացնում է «ՓՄՁ սուբյեկտների կողմից նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման  արժեքի փոխհատուցման» նոր ծրագիրը:  Ծրագրից կարող են օգտվել ՀՀ մարզերի գյուղական համայնքներում գործող այն  տնտեսվարող սուբյեկտները, որոնց նախորդ տարվա շրջանառությունը չի  գերազանցել 10 մլն ՀՀ դրամը և որոնք ՀԴՄ-ները ձեռք են բերել կամ ձեռք կբերեն 2014  թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ՀԴՄ-ների ձեռքբերման արժեքը փոխհատուցում է 100 տոկոսի չափով:  
Ծրագրին դիմելու համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը. 
 
• Կազմակերպության/անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման/հաշվառման վկայականի պատճենը/քաղվածք վկայականից, 
• "ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ" ՊՈԱԿ-ի հետ կնքված հանձնման-ընդունման  ակտի պատճենը, 
• ՀԴՄ ձեռք բերելու համար վճարումը հավաստող փաստաթուղթը
Նոյյան տապան  -   Տնտեսություն