ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն ընդունել է ԱԶԲ փոխնախագահին


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն ընդունել է ԱԶԲ փոխնախագահին

  • 03-11-2014 18:08:46   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 3-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի  (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին և նրա  գլխավորած պատվիրակությանը: 
Հանդիպմանը ներկա էին ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Դոուլը, հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, այլք։ 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին  «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի ներկա ընթացքը Տրանշ 1-ի՝Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ և Տրանշ 2-ի՝ Աշտարակ- Թալին հատվածներում, ինչպես նաև ԱԶԲ-ի հետ առաջիկա համագործակցության ուղղությունները։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ  նախարարությունը  պատրաստակամ է շարունակելու ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և համապատասխան ուսումնասիրությունների ավարտից հետո քննարկել նաև ծրագրի հետագա ֆինանսավորման հարցերը։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն