Նոյեմբերի 5-ին Վրաստանում կսկսվի բնակչության համընդհանուր մարդահամարը
04-11-2014 12:44:20 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Մարդը, քաղաքացին ցանկացած պետության գլխավոր ռեսուրսն է և գանձը… Կան պետություններ, որոնք դա գիտակցում են և հսկայական գումարներ են ծախսում, որպեսզի իրենց քաղաքացիների համար արժանավայել և հարմարավետ կենսապայմաններ ստեղծեն, նաև նրա համար, որ «իրենց տարածքի» մեջ ներգրավվեն օտար երկրներից քաղաքացիներ(ռեսուրս): Այդ «օտար» ռեսուրսի համար այնպիսի պայմաններ են ստեղծում, որպեսզի նա մնա այդ երկրում, ծառայի նրա հզորացմանն ու զարգացմանը: Բայց, ցավոք, կան նաև այնպիսի երկրներ, որոնք անպատասխանատվորեն են վերաբերում «իրենց ռեսուրսներին»: Մտածված կամ անգիտակցաբար, բայց ստիպում են իրենց երկրի քաղաքացիներին տեսնել իրենց ապագան ոչ այն երկրի սահմաններում, որտեղ ծնվել են, և ըստ տրամաբանության պետք է ապրեն և կառուցեն…
Ցավոք, բայց իր երկրի ապագայի հանդեպ նման վնասակար քաղաքականություն վարող «հիասքանչ» օրինակ է Վրաստանը: Երկիր, որն իր անկախության հռչակման օրից ի վեր, ոչ պաշտոնական տվյալների համաձայն` կորցրել է բնակչության շուրջ 35%: Եվ դա առանց հաշվառելու բռնագրավված Աբխազիայի և Հարավային Օսեթիայի բնակչությունը:
Դժվար է ասել` արե՞լ է արդյոք Կառավարությունը որևէ եզրակացություն, մինչդեռ վերջին իրադարձությունները, երբ պետությունը խստացրեց «վիզային քաղաքականությունը», և փաստացիորեն խոչընդոտներ է առաջացնում կրկին Վրաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացող իր նախկին քաղաքացիների համար` պատճառաբանելով, որ «նրանք սպառնալիք են ներկայացնում երկրի անվտանգությանը», հանգեցնում է այն մտքին, որ եզրակացություներ չեն արվել: Կամ էլ, ինչն ավելի վատ է, ամբողջ կատարվածը մտածված քաղաքականության մի մասն է կազմում` իր իսկ երկրում ժողովրդագրական տվյալների փոփոխության համար… Մինչդեռ կբերի՞ արդյոք Վրաստանին շահ ժողովրդագրական տվյալների նման փոփոխությունը, ծայրահեղ վիճահարույց հարց է, որի պատասխանը ավելի հեշտ է տալ` հաշվի առնելով ՄԱԿ-ի հրապարակած տվյալները, որոնց համաձայն 2050թ.-ին Վրաստանի բնակչությունը կկրճատվի 28%:
«Վրաստանի առջև կան բազում խնդիրներ, որոնցից մեկն էլ մերր ժողովրդագրական վիճակն է: ՄԱԿ-ն հետազոտություն է անցկացրել, ըստ որի Վրաստանի բնակչությունը 2050 թվականին կկրճատվի 28%-ով: Միաժամանակ մեր հարևանների բնակչությունը կաճի: Ադրբեջանի բնակչությունը 2050 թ.ին կաճի 34%-ով, իսկ Հայաստանինը` 6%-ով: Սա նշանակում է, որ մեր տարածաշրջանում սպասվում է հավասարակշռության խախտում: Մենք, իհարկե, դեմ չենք, որ մեր եղբայրական հարևանների բնակչությունն աճի, բայց մեզ անհանգստացնում է մեր ժողովրդագրական խնդիրը, որը հավասարազոր է ազգի ֆիզիկական գոյատևմանը: Ծնելիությունը սաստիկ նվազել է: Նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծնելիության մակարդակն ավելի բարձր էր, քան հիմա», -2014թ. մարտին հայտարարել է Առողջապահության հարցերով Խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Խունդաձեն:
Վաղը` նոյեմբերի 5-ին, Վրաստանի ամբողջ տարածքով մեկ կսկսվի Բնակչության Համընդհանուր Մարդահամար, որը կտևի մինչ նոյեմբերի 19-ը: Վրաստանի Ազգային Վիճակագրական Գործակալության տարածած տեղեկության համաձայն` Բնակչության Համընդհանուր Մարդահամարի մոտավոր տվյալները հայտնի կդառնան 2015թ. ամռանը, իսկ ամբողջական հաշվետվությունը հրապարակված կլինի 2016թ. ձմռանից ոչ շուտ:
Դե´ ինչ… Հուսանք, որ երկիրը դեռևս չի հատել «անդառնալիի սահմանը», և ստացած տվյալները կծառայեն երկրի Կառավարությանը որպես լրացուցիչ խթան իր իսկ քաղաքացիների կենսապայմանները բարելավվելու և, հետևաբար, պետության ապագա անվտանգության վերագիտակցման համար:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Վրաստանում բնակչության ընդհանուր մարդահամար է անցկացվել 2002թ.ին: Հարգելի ընթերցողին ենք ներկայացնում երկրի հայ բնակչությանը վերաբերող մի քանի տվյալներ նախկին մարդահամարից.
Վրաստանի բնակչության ընդհանուր քանակն է` 4 371 535 մարդ.
Վրաստանի` ազգությամբ հայ քաղաքացիները` 248929 մարդ, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 5,7%-ը: Անհրաժեշտ է նշել, որ բնակչության նախկին մարդահամարի ժամանակ, 1989թ.ին Վրաստանում հայերի քանակը կազմում էր 437211 մարդ, որը տոկոսային հարաբերությամբ ընդհանուր բնակչության 8,1 %-ն է: Այդ կերպ 1989-2002թթ. Ժամանակահատվածում Վրաստանում հայերի քանակը պակասել է 188282 մարդով:
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ազգությամբ հայ քաղաքացիների տվյալներով ցուցակը`ըստ Վրաստանի շրջանների.
շրջան
ընդհանուրբնակչություն
հայեր
տոկոսայինհարաբերությունընդհանուրբնակչությունից
Թբիլիսի
1081679
82586
7,63 %
Աճարիայի ինքն. Հանրապետությունում
376016
8848
2,35 %
Գուրիա
143357
2134
1,48 %
Իմերեթի
699666
1890
0,27 %
Կախեթի
407182
3789
0,93 %
Մցխեթա-Մթիանեթի
125443
532
0,42 %
Ռաճա-Լեչխումի և Ներքին Սվանեթի
50969
28
0,05 %
Մեգրելիա և Վերին Սվանեթի
466100
476
0,1 %
Սամցխե-Ջավախք
207598
113347
54,59
Ադիգենի շրջան
20752
698
3,36 %
Ասպինձայի շրջան
13010
2273
17,47 %
Ախալքալաքի շրջան
60975
57516
94,32 %
Ախալցխայի շրջան
46134
16879
36,58 %
Բորոջոմի շրջան
32422
3124
9,63 %
Նինոծմինդայի շրջան
34305
32857
95,77 %
Քվեմո Քարթլի
497530
31777
6,38 %
Շիդա Քարթլի
314039
3521
1,12 %
Իսկ հիմա եկե՛ք ուշադրություն դարձնենք Մայրենի լեզվի մասին տվյալներին.
Համաձայն «2002թ.ի բնակչության ընդհանուր մարդահամարի» տվյալների` 235531 հայ նշել են Հայերենը` որպես Մայրենի լեզու: Այսինքն Վրաստանի քաղաքացի հայերի 94,61 %-ը իրենց մայրենի լեզուն համարում են Հայոց լեզուն: Միաժամանակ 11 852 վրացի և 1 281 ռուս նշել են, որ կատարյալ տիրապետում են հայերեն լեզվին:
5 692 հայեր նշել են, որ իրենց համար մայրենի լեզուն վրացերենն է: Իսկ 7 525 հայ, որպես մայրենի լեզու է նշել ռուսերենը: Հարկ է նշել, որ հայերենը որպես մայրենի լեզու է նշել 15 վրացի, 19 ադրբեջանցի: 81 414 հայ նշել է, որ կատարյալ տիրապետում է վրացերենին: 95 618 հայեր հայտնել են, որ ոչ մի այլ լեզվի բացի մայրենիից չեն տիրապետում:
Ցավոք, «ՍակՍտատ»-ը չի հրատարակել ոչ մի տեղեկություն, որի համաձայն հնարավոր կլիներ ուսումնասիրել լեզվական պատկերն ըստ երկրի շրջանների: Մինչդեռ ինչ վերաբերում է կրոնին, Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է հետևյալ տվյալները, այդ թվում նաև ըստ շրջանների.
Վրաստանի 171 139 քաղաքացիներ նշել են, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են, ինչը կազմում է Վրաստանում ապրող հայության ընդհանուր քանակի 68,б75 %-ը և երկրի բոլոր քաղաքացիների քանակի 3,9%-ը: Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներն են. Թբիլիսիում` 51 687 մարդ, Սամցխե-Ջավախքում` 87 827 մարդ, Քվեմո-Քարթլիում` 25 688 մարդ,Աջարիայի ինքնավար հանրապետությունում`3 162 մարդ,Կախեթիում`1 146 մարդ և 1629 մարդ Վրաստանի այլ շրջաններում: