Քաղաքապետը այցելել է Դավթաշեն վարչական շրջանի թիվ 62 մանկապարտեզ


Քաղաքապետը այցելել է Դավթաշեն վարչական շրջանի թիվ 62 մանկապարտեզ

  • 05-11-2014 18:10:16   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դավթաշեն վարչականի շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել է Դավթաշեն վարչական շրջանի թիվ 62 մանկապարտեզ, որտեղ արդեն ամբողջությամբ ավարտվել են կրթական հաստատությունների շինվերանորոգման ծրագրով նախատեսված հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքապետը շրջել է խմբասենյակներում, ծանոթացել փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար ստեղծված պայմաններին: Տարոն Մարգարյանին ներկայացնելով մանկապարտեզում վերջին տարիներին իրականացված աշխատանքները՝ տնօրենը նշել է, որ հիմնանորոգումից բացի, նորացվել է նաև մանկապարտեզի կոշտ գույքը, խոհանոցային սպասքը և կենցաղային տեխնիկան, ինչի արդյունքում հարմարավետ պայմաններ են ապահովվել մանկապարտեզում գործող 13 խմբերի ավելի քան 400 երեխաների համար: Մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցները նաև շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին նախակրթարանների պայմանների բարելավմանն ուղղված  ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Քաղաքապետն էլ իր հերթին  վստահեցրել է, որ մանկապարտեզներում իրականացվող հիմնանորոգման ու անհրաժեշտ գույքով ապահովման ծրագրերը լինելու են շարունակական: Տարոն Մարգարյանը զրուցել է նաև խոհարարների հետ, ծանոթացել փոքրիկների սննդակարգին: Առանձնակի կարևորելով մանկապարտեզներում սննդի կազմակերպումը՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս խստորեն հանձնարարել է պահպանել սննդի որակի բոլոր չափորոշիչներն ու ինչպես կարգն է՝ գործընթացին մասնակից դարձնել նաև ծնողներին: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն