Մայրաքաղաքում ավարտվել են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները


Մայրաքաղաքում ավարտվել են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները

  • 06-11-2014 13:06:21   | Հայաստան  |  Տնտեսություն

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 727 մուտքերի վերանորոգման աշխատանքները: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը հատկապես այն բազմաբնակարաններում, որտեղ նախորդ տարիներին շքամուտքերից բացի վերանորոգվել էին նաև բոլոր հարկերն ամբողջությամբ, 2014թ.-ին նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում ցուցաբերվել է համալիր մոտեցում: Տարեկան ծրագրով նախատեսված 727 մուտքերից բացի, մինչև տարեվերջ մուտքերի վերանորոգման աշխատանքները կշարունակվեն նաև լրացուցիչ ծրագրով: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն