Հայաստանը մասնակցում է “Էնո-Էքսպո-2014” ոգելից խմիչքների 12-րդ միջազգային ցուցահանդեսին


Հայաստանը մասնակցում է “Էնո-Էքսպո-2014” ոգելից խմիչքների 12-րդ միջազգային ցուցահանդեսին

  • 06-11-2014 16:48:02   | Լեհաստան  |  Տնտեսություն

Ս.թ. նոյեմբերի 5-7-ը Լեհաստանի Հանրապետության Կրակով քաղաքում տեղի է ունենում “Էնո-Էքսպո-2014” ոգելից խմիչքների 12-րդ միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը համարվում է Լեհաստանի Հանրապետության և Արևելյան Եվրոպայի խոշորագույն միջոցառումներից մեկը: Միջոցառմանը մասնակցում են 6 հայկական գինեգործության և կոնյակագործության ոլորտների ընկերություններ` “Երևանի կոնյակի գործարան”,  “Շահնազարյան” Գինու-կոնյակի տուն, “Էդվագ Գրուպ” ՍՊԸ, Գոլդեն Գրեյփ “ԱրմԱս” ՍՊԸ, “Մարան” ՓԲԸ, “Արմենիա Վայն” գործարան ՍՊԸ:
Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են խմիչքի համտես-երեկո, շնորհանդեսներ, հյուրասիրություններ և գործնական հանդիպումներ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչը մեծ խթան կհանդիսանա հայկական արտադրանքն արտաքին շուկաներում ներկայացնելու համար:
Միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի գինեգործության և կոնյակագործության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում:
Վերոնշյալ ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական և համաֆինանսավորման աշխատանքներն իրականացնում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդունաբերական զարգացման հիմնադրամը:
Զարգացման հայկական գործակալությունը համագործակցում է CBI (Centre for the Promotion of Imports from Developing Countries) Նիդերլանդների արտաքին գործերի գործակալություն հետ, համատեղ իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում “Export Coaching Programme Wine 2012-2016” ծրագիրը և աջակցում է վերոնշյալ միջոցառումը: Ծրագրի առաջնային նպատակն է նպաստել հայկական գինեգործական ընկերությունների զարգացմանը և խթանել արտահանումը ԵՄ անդամ երկրներ:
Լեհաստանի գինու վերաբերյալ միակ մասնագիտացված ցուցահանդեսը տարեցտարի բարձրացնում է իր միջազգային վարկանիշը: Նախորդ տարի ցուցահանդեսը ընդունել էր գինու 142 արտադրող, մատակարարներ և ներմուծողներ Ավստրիայից, Հայաստանից, Խորվաթիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հունաստանի, Հունգարիայից, Իտալիայից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Սլովենիայից, Հարավային Աֆրիկայից, Իսպանիայից և Ուկրաինայից:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն