Վրացական կառավարությունը հեղեղվել է հրաժարականների ալիքով


 

Վրացական կառավարությունը հեղեղվել է հրաժարականների ալիքով

  • 06-11-2014 18:11:51   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
Վրացական քաղաքականության պատմությունը նոր շրջան է թևակոխել: Նոյեմբերի 4-5 երկրի Կառավարությունը հեղեղվեց հրաժարականների ալիքով: Միխաիլ Սահակաշվիլուն հաղթելուց հետո ձևավորված կոալիցիան փլուզվեց: Պաշտոնից զրկվել է Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Որպես հավատարմության նշան` նրա հետ գնացին Կառավարության ևս երկու անդամ: «Վրաստանում բարձրագոչ հրաժարականներից առաջացած քաղաքական ճգնաժամը կնպաստի երկրում նոր ընդդիմության ձևավորմանը»,-կարծում են փորձագետները:
 
Նոյեմբերի 4-ի երեկոյան երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու որոշմամբ` Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հեռացվել է պաշտոնից: Դրանից առաջ վերջինս ներկայացել է իր ենթականերին ի պաշտպանություն, որոնց երկրի դատախազությունը մեղադրել էր բյուջեի միջոցները ծախսելու մեջ:
 
Որպես հավատարմության նշան` հաջորդ օրը (նոյեմբերի 5) հրաժարական տվեց եվրոպական և եվրոատլանտյան կառույցներում ինտեգրացիայի հարցերով նախարար Ալեքսի Պետրիաշվիլին, որը Ալասանիայի «Մեր Վրաստանը` Ազատ ժողովրդավարները» կուսակցության համախոհն էր: Նույն օրը ևեթ հետևեց Արտաքին գործերի Նախարար Մայա Փանջիկիձեի հրաժարականը, որը Ալասանիայի մոտիկ բարեկամն է: Նրա հետ միասին հեռացել են նրա 4 տեղակալները: Հրաժարական է տվել նաև ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Լևան Դոլիձեն:
 
Ալասանիային, որը նոյեմբերի 5-ին եկել էր Պաշտպանության նախարարություն, որպեսզի հրաժեշտ տար իր նախկին գերատեսչության աշխատակազմին, աշխատակիցները ուղեկցել են պատվով: Ծափահարություններով ավարտվեց նաև վրացական արտգործնախարարության ղեկավար Մայա Փանջիկիձեի բրիֆինգը (ճեպազրույց):
 
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գնահատել է Ալասանիայի և նրա համախոհների կտրուկ հայտարարությունները որպես անպատասխանատվություն և նրանց գործողություններում տեսել է սաբոտաժ: «Պաշտոններից ցուցադրական հեռացումը սպառնալիքի տակ է դնում պետությանը և նմանվում սաբոտաժի», -հայտարարել է վարչապետը:
 
Շատ փորձագետների կարծիքով Վրաստանում քաղաքական ճգնաժամը` ստեղծված այդ բարձրագոչ հրաժարականներով, կնպաստի երկում նոր ընդդիմության ի հայտ գալուն:
 
Ալասանիան վրացական քաղաքականության համար նշանակալի անձ է: «Վարդերի հեղափոխություն»-ից հետո նա եղել է «աքսորի աբխազական կառավարության» ղեկավարը, Միխայիլ Սահակաշվիլու անունից բանակցություններ էր վարում վրաց-աբխազական կանոնակարգման վերաբերյալ, ինչից հետո լքել է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը: Բայց 2008թ. դեկտեմբերին Ալասանիան, որին հաճախ անվանում էին Սահակաշվիլու հնարավոր ժառանգորդը նախագահի պաշտոնին, գնաց ընդդիմություն: «2007թ.-ից ես հստակորեն տեսա, որ նա (Սահակաշվիլին) համախմբում է իշխանությունն իր շուրջ,շարժվում է մենատիրական ռեժիմ ստեղծելու ուղիով», -այն ժամանակ բացատրել է Ալասանիան:
 
Նախկին դեսպանի հետ, որը բնակչության մեջ մեծ հեղինակություն էր վայելում, այն ժամանակվա ընդդիմությունը մեծ հույսեր էր կապում: Մինչդեռ Ալասանիան մեկուսացավ Թբիլիսիի կենտրոնում երկարատև ցույցերից Սահակաշվիլու պաշտոնանկ լինելու պահանջով և հայտնեց, որ պատրաստվում է ստեղծել սեփական կուսակցությունը` «Մեր Վրաստանը` Ազատ դեմոկրատները»: 2011թ.-ից այդ կուսակցությունը մտավ «Վրացական երազանք» կոալիցիայի կազմում: 2012թ. հոկտեմբերին Խորհրդարանական ընտրություններից հետո նա ղեկավարել է երկրի ռազմական գերատեսչությունը:
 
Իր հերթին 32-ամյա վարչապետ Ղարիբաշվիլին երկար տարիներ աշխատել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու ընկերություններում, որին նա փոխարինեց վարչապետական պաշտոնին: Նա «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներին կոչ արեց շարունակել համատեղ աշխատանքը երկրի կառուցման գործում:
 
Մինչդեռ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշում ընդունեց լքել իշխող կոալիցիայի կազմը: «Մենք ծրագրում էինք շարունակել աշխատանքը «Վրացական երազանք» կոալիցիայի կազմում նաև 2016թ.-ից հետո, բայց հիմա ես ոչ մի հեռանկար չեմ տեսնում», -հայտարարել է Իրակլի Ալասանիան` մինչ Կոալիցիայի Քաղխորհրդի նիստի սկսվելը (5 նոյեմբերի):
 
Կոալիցիայից ժողովրդավարների գնալուց հետո իշխող կոալիցիան զրկվում է Խորհրդարանում ձայների մեծամասնությունից:
 
Կոալիցիայի պառակտմամբ ավարտված սկանդալը սկսվել էր Գլխավոր դատախազության կողմից Պաշտպանության նախարարության հինգ բարձրաստիճան չինովնիկների ձերբակալությունից: Նրանք մեղադրվել են 2013թ. օգոստոսին պետբյուջեից ավելի քան 2 մլն դոլար ծախսելու մեջ: Չինովնիկներին ձերբակալել են այն ժամանակ, երբ Ալասանիան գործնական այցով գտնվում էր Ֆրանսիայում և Գերմանիայում:
 
Վրաստան վերադառնալուն պես Ալասանիան հանդես է եկել ի պաշտպանություն իր ենթականերին` հայտարարելով, որ համոզված է նրանց անմեղության մեջ: Մինչդեռ դրանից հետո դատախազությունը մեղադրանք է հարուցել ռազմական գերատեսչության աշխատակիցների ևս մի խումբ զինծառայողների զանգվածային ուղարկման անփութության հետ կապված: Ինչպես նաև հայտնել է, որ հետաքննություն է անցկացվում չինովնիկների կողմից չարաշահման վերաբերյալ, իբրև թե շինարարական տենդերում ևս մեկ տեղ կա:
 
Գլխավոր Դատախազության նման սևեռուն հետաքրքրությունը Պաշտպանության նախարարության հանդեպ Ալասանիան և նրա կուսակցության համախոհները գնահատել են որպես նպատակաուղղված գրոհ, որը նրանց կարծիքով, «հանդիսանում է Վրաստանը ՆԱՏՕ-ին և Եվրամիության կապող հիմնական օղակը»: Ալասանիան դատախազության գործողությունները անվանել է «գրոհ Վրաստանի եվրոատլանտյան ընտրության վրա»:
 
Վրաստանի եվրոատլանտյան զարգացմանը սպառնացող մարտահրավերների մասին հայտարարել է հիմա արդեն նախկին Արտգործ նախարար Մայա Փանջիկիձեն` հրաժեշտ տալով լրագրողներին: Ոչ առանց հեգնանքի իր հրաժարականն է մեկնաբանել արդեն նախկին նախարար Ալեքսի Պետրիաշվիլին: «Մոտենում է դիկտատուրան, վտանգի մեջ է ժողովրդավարությունը», -ժպիտով ասել է Պետրիաշվիլին «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում` ձևակերպելով ԽՍՀՄ-ի հեղափոխության տարիներին Էդուարդ Շեվարնաձեի` ՆԳՆ պաշտոնից հեռանալիս արած հայտնի հայտարարությունը:
 
Փորձագետ Էլենե Խոշտարիայի կարծիքով արևմտամետ քաղաքական գործիչներն իրոք գրոհի ենթարկվեցին: «Դրանք նպատակաուղղված գործողություններ են, որոնց նպատակն է Ալասանիայի մեկուսացումը, և ոչ միայն նրա, բոլորը հասկանում են, որ դրան կհետևի ամբողջ արևմտամետ խմբի լուծարումը, ճգնաժամը և նրա հետևանքները դուրս են գալիս ներքին-կոալիցիոն դիմակայության շրջանակներից: Դա թեմա է, որն ազդեցություն կունենա երկրի արտաքին քաղաքականության դիրքորոշման վրա», -կարծում է փորձագետը:
 
Չնայած, Վրաստանում ոչ բոլորն են այդ կարծիքի: «Կառավարման Ռազմավարության ինստիտուտի» ղեկավարի` Պետրե Մամրաձեի խոսքերի համաձայն` «ստեղծված իրավիճակը ոչ մի ընդհանուր բան չունի Վրաստանի արտաքին քաղաքականության ղեկի հետ»: Ալասանիայի` եվրոատլանտյան ինտեգրացիայի ղեկի վրա գրոհի մասին կտրուկ հայտարարությունները նա անհրաժեշտություն է անվանում հենց նրա` քաղաքական գործչի համար:
 
«Հնարավոր է, որ ինքն էլ դրան ինչ-որ չափով հավատում է, բայց այստեղ հարցը ներքաղաքականության դիմակայության մասին է: Ալասանիան ճիշտ էր, երբ ասում էր, որ իրեն ցանկանում են վերացնել որպես քաղաքական մրցակցի և իրականացնել նրա քաղաքականության սպանությունը: Ղարիբաշվիլի վարչապետը ղեկավարում է հետևյալ սկզբունքներվ. Նրա հրամանները պետք է իրագործվեն վայրկենապես և անխոս: Իսկ Ալասանիան միշտ մնում էր անկախ քաղաքական գործիչ, չնայած որ գրասենյակի անդամ էր: Որովհետև նա մի ամբողջ կուսակցության առաջնորդ է, որովհետև նա խմբակցություն ունի Խորհրդարանում, և նա այն մարդկանցից չէ, որոնց վարչապետը կարող էր անմիջականորեն որևէ բան հրամայել:
 
Դրան գումարած նա ուներ հստակ քաղաքական ամբիցիաներ: Դեռևս վարչապետ եղած ժամանակ Բիձինա Իվանիշվիլին զրկեց նրան փոխվարչապետի պաշտոնից,քանի որ նա պատրաստվում էր ինքնուրույն առաջադրվել որպես նախագահ», -հայտարարել է Պետրե Մամրաձեն:
 
Մամրաձեի համոզմամբ` «Վարչապետ Ղարիբաշվիլին օգտագործում է դատախազությանը»: «Իրենք դատախազության աշխատակիցները փակ խոսակցությունների ժամանակ չեն թաքցնում դա», -ասում է նա:
 
Ըստ փորձագետի գնահատականի` «լավ է, որ հայտնվեցին կառավարման մենատիրական ոճին դիմակայող օջախներ», քանի որ դա լավ հիմք է ստեղծում նրա համար, որպեսզի երկրում չլինի մենատիրական ռեժիմ, որպեսզի այն չկառավարեն որպես բաժնետիրական հանրություն:
 
Ինքը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին որակել է Ալասանիայի և նրա համախոհների կտրուկ հայտարարությունները որպես անպատասխանատվություն և հավատացրել, որ Վրաստանի արտաքին քաղաքականության ընթացքը չի փոփոխվի: Այն մասին, որ Վրաստանը կշարունակի ընթանալ դեպի ՆԱՏՕ, հայտարարել է նաև Պաշտպանության նոր նախարար Մինդիա Ջանելիձեն: Եվրոպական և եվրոատլանտյան կառույցներում ինտեգրացիայի հարցերով նախարարի և Արտաքին գործերի նախարարի թափուր պաշտոնների համար թեկնածուներ դեռևս չեն առաջադրվել:
 
Ալասանիայի թիմին աջակցություն են հայտնել «Հանրապետական կուսակցության» ներկայացուցիչները, որոնք նախկինում արդեն առաջարկել են կոալիցիայում անցկացնել «ժողովրդավարական մոդեռնիզացում»: «Հանրապետականները աջակցություն են հայտնում իրենց հիմնական քաղաքական դաշնակցին` «Ազատ դեմոկրատներին»… Ժողովրդավարական մոդեռնիզացիան պահանջում է ժողովրդավարական կոալիցիա: Ըստ բովանդակության` դա դեռևս կոալիցիա չէ, և դա անհրաժեշտ է փոխել: Վրաստանի միակ հնարավորությունը` մոդեռնիզացումն է և ժողովրդավարությունը: Շեվարնաձեի օրոք չկար մոդեռնիզացում, բայց կար ժողովրդավարություն: Սահակաշվիլու օրոք կար մոդեռնիզացում, չկար ժողովրդավարություն: Մեզ պետք է և´ մեկը, և´ մյուսը», -մինչ Պաշտպանության նախարարի պաշտոնաթող լինելը, հայտարարել է «Հանրապետական կուսակցության» առաջնորդներից մեկը` Դավիթ Բերձենիշվիլին:
 
«Ազատ ժողովրդավարներ» կուսակցության համագումարի ժամանակ, որը ծրագրված է դեկտեմբերի 8-ին, կուսումնասիրվի Իրակլի Ալասանիայի` կուսակցության ղեկավարի պաշտոնին վերադառնալու մասին հարցը:
 
http://armenian-community.ge/News/870?lang=arm
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը