Ինչո՞ւ չի ավարտվում Կենտրոնի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգումը


Ինչո՞ւ չի ավարտվում Կենտրոնի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգումը

  • 14-11-2014 13:46:13   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի Կենտրոնի թ.1  մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացնող կազմակերպությունը «Պառեքս-Գազ»  ՍՊԸ-ն է, որի հետ կնքած պայմանագրի համաձայն աշխատանքների վերջնաժամկետը 25.08.2014 թվականն է: Հիմնանորոգումը ոչ միայն ավարտված չէ, այլև  2 օր առաջ տեղում անձամբ համոզվեցի, որ  պարզապես կանգնած է, որովհետև ցերեկը, ժամը 14.00-ին  դարպասի կողպեքը   կախված էր ու ոչ մի կենդանի շունչ չկար, վկա`  Ազատություն ռադիոկայանի նոյեմբերի 11—ի  երեկոյան ռեպորտաժը: 
Պատուհանները փոխված չէին, նկուղային հարկի պատուհանները  դրված չէին, բակը շինանյութով էր ծանրաբեռնված և ընդհանրապես տպավորությունն այնպիսին էր, որ այնտեղ միտք էլ չունեն  հիմնանորոգման աշխատանքներն  ավարտելու:
Խնդրում եմ պարզաբանել այս վիճակը, ինչո”ւ  այս կազմակերպությունը  ժամանակին չի  կատարել իր պայմանագրային պարտավորությունները և ի”նչ է անում քաղաքապետարանի համապատսխան վարչությունը  մանկապարտեզի հիմնանորոգումն ավարտելու և այն երեխաներին վերադարձնելու  համար, որին սպասում են մի քանի տասնյակ ծնողներ:
 
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն