Մեկ օրով փակվելու է Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը


Մեկ օրով փակվելու է Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը

  • 14-11-2014 17:18:55   | Հայաստան  |  Տնտեսություն

Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով ս/թ-ի նոյեմբերի  16-ին, մեկ օրով  երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը: 
Շինարարական աշխատանքներն իրականացվում են  Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով: Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա-Արտաշատի խճուղի և Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա -Արտաշիսյան փողոց – Շիրակ փողոց ուղղությունները:
Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն