Ամերիաբանկին շնորհվել է "Որակի գերազանցության" մրցանակ


Ամերիաբանկին շնորհվել է "Որակի գերազանցության" մրցանակ

  • 17-11-2014 17:21:03   | Հայաստան  |  Տնտեսություն

Կոմերցբանկը 2013թ.-ի արդյունքների համաձայն Ամերիբանկին շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը` “STP Award 2013”: Յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:
2008թ. ի վեր յուրաքանչյուր տարի Ամերիաբանկն արժանացել է Կոմերցբանկի ”STP-Award” Վկայագրին, իսկ միջազգային գործարքների իրականացման “Որակի գերազանցության” հատուկ մրցանակը շնորհվում է արդեն երրորդ անգամ:
Համագործակցելով թղթակից բանկերի հետ` Ամերիաբանկը բոլոր միջազգային փոխանցումներն իրականացնում է STP (Straight Through Processing), այսինքն` բոլոր փոխանցումները կատարվում են բացառապես ավտոմատ կերպով, որի շնորհիվ ապահովվում է փոխանցումների իրականացման առավելագույն արագություն:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն