1500 երեխա մասնակցել է «Դդմի օր» տոն-մրցույթին


 

1500 երեխա մասնակցել է «Դդմի օր» տոն-մրցույթին

  • 17-11-2014 18:24:20   | Հայաստան  |  ՆՈՐՄԱԼ ՉԷ

Երևանի կենդանաբանական այգու ամենամսյա միջոցառումները, որին մասնակցում են հազարավոր երեխաներ Հայաստանի տարբեր անկյուններից, միտում ունեն ոչ միայն հետաքրքիր ու հագեցած դարձնել պատանի այցելուների օրը, այլև համալրել բնության մասին նրանց գիտելիքները, գրագետ վերաբերմունք ձևավորել շրջակա միջավայրի հանդեպ: 
Այդպիսի միջոցառում էր «Դդմի օր» տոն-մրցույթը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառմանն աջակցում էր հիմնադրամի գլխավոր գործընկեր, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Հիմնադրամի բնապահպանական կրթության երկարաժամկետ նախագծի շրջանակում իրականացվող «Դդմի օր» տոն-մրցույթը հնարավորություն է՝ տարբեր կենդանիների սննդակարգի ու կենսակերպի մասին սովորելու, նաև՝ գիտակցելու կենդանական աշխարհի հանդեպ մեր պատասխանատվությունը: Շուրջ 1500 երեխա մասնակցեցին աշնանային այս գունավոր տոնին ՝ ստեղծարար ու հնարամիտ լուծումներով ձևավորելով դդմից, այլ մրգերից ու բանջարեղենից իրենց սիրելի կենդանու համար պատրաստված կերակուրները: 
Ամենանորարար ուտեստ պատրաստած խումբը՝ Հայ-ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցը, շահեց օրվա գլխավոր մրցանակը՝ լուսանկարչական ապարատ:  Լավագույն գաղափարի համար պարգևատրվեց Խ. Աբովյանի անվ. №84 հիմնական դպրոցը, իսկ ամենահամեղ ուտեստը պատրաստել էին Գ. Ստեփանյանի անվ. №135 հիմնական դպրոցի սաները: Հանձնվեցին նաև հատուկ խրախուսական մրցանակներ և վկայագրեր: 
«Մենք արջի համար ենք կերակուր պատրաստում: Դդմի մեջ լիքը բանջարեղեն ու միրգ ենք լցրել, ու որպեսզի արջուկին ավելի շատ դուր գա, էդ ամենի վրա շա՜տ մեղր ենք լցրել», պատմեց իննամյա Արսենը, ով մրցույթին մասնակցում էր իր դասընկերների հետ: 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի համար «Դդմի օր»-ն ավելին է, քան զվարճալի միջոցառում: «Այս նախաձեռնությունները թույլ են տալիս երեխաներին ընդլայնել գիտելիքներն իրենց շրջապատող աշխարհի, կենդանիների մասին, մասնավորապես՝ ինչպես կերակրել ու խնամել նրանց: Մեր ապագան շատ ավելի լուսավոր կլինի, եթե երեխաները վաղ տարիքից սովորեն հարգել իրենց շրջակա միջավայրը», - նշեց նա: 
Միջոցառումն առավելագույնս հասանելի դարձնելու նպատակով Երևանի կենդանաբանական այգին նոյեմբերի 15-ին անվճար մուտք էր սահմանել մինչև 16 տարեկան երեխաների և 70-ն անց թոշակառուների համար: 
 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   ՆՈՐՄԱԼ ՉԷ