«Վրաստանը մեզ համար շատ կարևոր երկիր է.ԵԱՀԿ-ի Փոքրամասնության հարցերով Գերագույն Կոմիսար


 

«Վրաստանը մեզ համար շատ կարևոր երկիր է.ԵԱՀԿ-ի Փոքրամասնության հարցերով Գերագույն Կոմիսար

  • 20-11-2014 15:46:22   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
Նոյեմբերի 19-ին հանդիպում է կայացել Վրաստանի Ֆինանսների նախարարի և Ասիական Զարգացման Բանկի(ADB) փոխնախագահի միջև: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրեր, որոնք իրականացվում են Վրաստանում Ասիական Բանկի աջակցությամբ: Հանդիպման ընթացքում Ասիական Բանկի ներկայացուցիչը հայտարարել է, որ Բանկը կշարունակի Վրաստանին օգնություն ցուցաբերել հատկապես ենթակառույցների, ճանապարհների, տրանսպորտի և քաղաքային շինարարության բնագավառներում: Նաև Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչը հետաքրքրվածություն է հայտնել Վրաստանի թանկարժեք թղթերի շուկայի զարգացման հանդեպ», -ասված է Վրաստանի Ֆինանսների նախարարության տարածած հայտարարությունում:
 
«Շուտով մենք գործարարներին և հասարակությանը կներկայացնենք երկրի «Շրջանների Զարգացման Կոնցեպցիան», -հայտնել է Վրաստանի վարչապետը` Քութաիսիի շրջակայքում նոր շրջանցող ճանապարհի բացման ժամանակ գործարարների առջև ելույթ ունենալով: «Դա կլինի մանրամասն և երկարաժամկետ ռազմավարություն և գործողությունների ծրագիր մեր երկրի յուրաքանչյուր գյուղի զարգացման համար: Ուզում եմ օգտվել առիթից և կոչ անել գործարարներին ակտիվորեն ներառվել սպասվելիք նախագծերում: Քանի որ պետությունը և Կառավարությունը շատ սահմանափակ հնարավորություններ և ռեսուրսներ ունեն, կարևոր է, որ վրացի գործարարները ակտիվորեն մասնակցեն մեր նախաձեռնություններին: Դուք ունեք եզակի հնարավորություն, քանի որ այսօր երկրում ստեղծված են հիանալի պայմաններ զարգացման համար: Մեր երկրում առկա են ազատ պայմաններ, կա ազատ մամուլ և ազատ բիզնես», -դիմելով գործարարներին` հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
 
Վրաստանի վարչապետի և Ընդարձակման ու Դրացիական քաղաքականության հարցերով եվրոկոմիսարի միջև Բրյուսելում ստորագրված պայմանագրի համաձայն` Վրաստանին կհատկացվի 30 000 000 եվրո դրամաշնորհ: Ըստ պայմանագրի` տվյալ միջոցները պետք է ուղղված լինեն երկրի շրջանների զարգացման աջակցությանը, ինչպես նաև Վրաստանի շրջաններում իրագործվող տնտեսական և սոցիալական ծրագրերին:
 
Վրաստանի Ազգային Բանկի տվյալների համաձայն` Վրաստանի փողային փոխանցումների քանակը 2014թ. հոկտեմբերի կազմել է 217 000 000 լարի, ինչը 6,5% պակաս է 2013թ. Վրաստան կատարած փոխանցումների համեմատությամբ: Ինչպես և նախկին ամիսների ընթացքում ամենախոշոր երկիրը` Վրասատնի դոնորը, Ռուսաստանն է, որտեղից հոկտեմբերին փոխանցվել է 50.2% փողային փոխանցումների ամսական ընդհանուր ծավալից (109 000 000 լարի): Երկրորդ տեղում է Հունաստանը, որտեղից ուղարկվել է 28 000 000 լարի(16%): Վրաստանի հիմնական դոնոր երկրների «հնգյակը» հետևյալ տեսքն ունի. Ռուսաստան, Հունաստան, Իտալիա, ԱՄՆ, Թուրքիա: Ինչպես նաև Վրաստանի Ազգային Բանկը հայտնում է, որ 2014թ. հոկտեմբերին Վրաստանից փոխանցվել է 30 000 000 լարի:
 
Նոյեմբերի 19-ին Հոլանդիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի Խորհրդարանի նախագահը հանդիպել է Փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ-ի Գերագույն Կոմիսարի` Աստրիդ Տորսի հետ: Վրաստանի Խորհրդարանի մամլո-ծառայության տարածած տեղեկության համաձայն` «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵվրաԽորհուրդ մտնելիս փոքրամասնությունների իրավունքների բնագավառում Վրաստանի վերցրած պարտականությունների իրագործման հարցը: Վրաստանի Խորհրդարանի նախագահը ներկայացրել է ԵԱՀԿ-ի Գերագույն կոմիսարին փոքրամասնությունների իրավունքների և ազատության պաշտպանության բնագավառում Վրաստանի ձեռնարկված քայլերը: Ինչպես նաև զեկուցել է նշված ծրագրերի մասին»:
 
«Հանդիպման ընթացքում մենք ներկայացրել ենք այն առաջընթացը, որը հաստատել է Վրաստանը վերջին ժամանակաշրջանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում: Այդ աջաջընթացը արտահայտվել է շատ օրենսդրական ակտերում և բազմաթիվ այլ գործողություններում: Մինչդեռ, մենք գիտենք, որ դեռևս շատ բան ունենք անելու, որպեսզի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացին իրեն զգա երկրի տերը և միաժամանակ զգա իրեն անհատ` վրաց պետության պաշտպանության ներքո: Մենք շնորհակալություն հայտնեցինք ԵԱՀԿ-ին այն օգնության համար, որը մեզ է տրամադրում այդ կազմակերպությունը, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ», -ԵԱՀԿ-ի Գերագույն կոմիսարի հետ հանդիպման ավարտին հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը:
 
«Վրաստանը մեզ համար շատ կարևոր երկիր է, և մենք երկար տարիների ընթացքում համագործակցում ենք նրա հետ: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի փոքրամասնությունները հնարավորություն ունենան մասնակցելու երկրի քաղաքական կյանքին: Վրաստանի Խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ընթացքում մենք նաև խոսել ենք «Լեզվի մասին» օրինագծի շուրջ: Նաև քննարկել ենք այն քաղաքական հարցերը, որոնք հիմա օրակարգային են Վրաստանում», -հայտնել է ԵԱՀԿ-ի Փոքրամասնության հարցերով Գերագույն Կոմիսար` Աստրիդ Տորսը:
 
 
http://armenian-community.ge/News/908?lang=arm 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը