ՀՀ քաղաքաշինության նախարարն ընդունել է Կոնդի բնակիչներին


ՀՀ քաղաքաշինության նախարարն ընդունել է Կոնդի բնակիչներին

  • 21-11-2014 18:50:42   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հերթական անգամ ընդունել է Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչներին: 
Նախարարը ներկայացրել է նախորդ հանդիպումից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից իրականացված և իրականացվելիք քայլերի հերթականությունը, այդ թվում՝ մատնանշելով, որ առաջիկա կառավարության նիստի օրակարգում ընդգրկվելու է Կոնդի բնակիչների բնակապահովման խնդիրների վերաբերյալ հարցը: 
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին, նոյեմբերի 17-ին քաղաքաշինության նախարարը նույնաբովանդակ հերթական անգամ հանդիպել էր նաև Ֆիրդուսի թաղամասի իրացման տարածքի բնակիչների հետ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն