Արարատյան հարթավայրում շարունակվում են լուծարվել ապօրինի խորքային հորերը


Արարատյան հարթավայրում շարունակվում են լուծարվել ապօրինի խորքային հորերը

  • 21-11-2014 18:57:05   | Արարատի մարզ  |  Տնտեսություն

     
ՀՀ բնապահպանության նախարարությունը սկսել է լուծարման աշխատանքները Արարատյան հարթավայրում գտնվող ապօրինի ամենամեծ խորքային ինքնաշատրվանող հորում։
 
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը  շարունակում է ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում: 
Նոյեմբերի 21-ին ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի հարակից տարածքում խումբը սկսել է «Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ–ի հաշվեկշռում գտնվող աննախադեպ մեծության՝ 380 լ/վ ջրատվությամբ վթարային ինքնաշատրվանվող խորքային հորի լուծարման աշխատանքների երկրորդ փուլը: Խորքային հորի մեկ տարվա ջրատվությունը կազմում է 12 մլն մ³:  100 մետր խորություն ունեցող հորի լուծարման հիմնական՝ երրորդ փուլը սկսելու համար, այս փուլում մի քանի պոմպերի միջոցով կատարվում է լճի վերածված հորատանցքի հարակից տարածքներից ջրահեռացման աշխատանքները: Այն թույլ կտա հայտնաբերել հիմնական հորատանցքը, որը տասնամյակների ընթացքում վթարվելու պատճառով մի քանի մետրով տեղաշարժվել է: Լուծարման աշխատանքների երրորդ փուլում նախատեսվում է ամբողջ խորությամբ խճալցում և կավալցում:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն