«Վրաստանը դեռևս չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ».Քենեթ Յալովից


«Վրաստանը դեռևս չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ».Քենեթ Յալովից

  • 22-11-2014 22:01:09   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
«Ինչպես երևում է, Վրաստանը դեռևս չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ», -նոյեմբերի 21-ին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քենեթ Յալովիցը: «Արևմուտքը պետք Վրաստանին հասկացնի, որ նա շարժվում է ճիշտ ուղղությամբ, և որ ապագայում նրան շատ լավ բաներ են սպասվում: Մինչդեռ ՆԱՏՕ-ի անդամ դեռ երկար ժամանակ Վրաստանը չի դառնալու: Արևմուտքը Գործողությունների Ծրագրի միջոցով պետք է բացատրի Վրաստանին, թե նա երբ և ինչ պետք է անի, որպեսզի երկրի արևմտյան ընթացքն ավելի ամրապնդվի», -հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քենեթ Յալովիցը:
Նոյեմբերի 21-ին «Գուանտանամոյի» բանտի երեք նախկին բանտարկյալներ տեղափոխվել են Վրաստան: «Նոյեմեբրի 21-ին մեր ռազմավարական դաշնակցի` ԱՄՆ-ի խնդրանքով Գուանտանամո բանտի երեք նախկին բանտարկյալներ տեղափոխվել են Վրաստան: Այդ երեքն էլ վտանգավոր հանցագործներ չեն, և վտանգ չեն ներկայացնում մեր երկրի համար: Վրաստանում նրանք կապրեն և կանցնեն վերասոցիալականացում: Դա մարդասիրական ծրագիր է, որին բացի մեզնից մասնակցում է ԱՄՆ-ի ևս մի քանի դաշնակից երկիր: Հիշեցնենք, որ 2010թ. Վրաստան է տեղափոխվել ևս 3 բանտարկյալ այդ նույն բանտից, և ինչպես բոլորը կարողացան համոզվել, որևէ սպառնալիք չեն ստեղծել անվտանգությանը: Այդպես կլինի նաև այս անգամ», -ասված է Վրաստանի Ներքին գործերի Նախարարության հայտարարությունում:
Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է «գաղտնի լսումների մասին» օրինագծի խորհրդարանական լսումների շուրջ ստեղծված իրավիճակը: «Երբ համակարգը սխալ է աշխատում, երբ պետությունը իր իսկ քաղաքացիների հանդեպ վստահություն չունի և չկա քաղաքական կամք, նման դեպքերում բացարձակապես կարևոր չէ, թե ինչ կգրվի լսումների մասին օրենքում»:
Նոյեմեբրի 21-ին Վրաստանի Կառավարության և Համաշխարհային Բանկի միջև «ոռոգման համակարգերի զարգացման մասին» պայմանագիր է ստորագրվել: Ստորագրված պայմանագրի համաձայն` Վրաստանին 50 000 000 դոլարի չափ գումար կհատկացվի: Պայմանագրի պայմանների շրջանակներում կվերանորոգվեն Վրաստանի երեք շրջանների` Կախեթիի, Շիդայի և Քարթլիի ու Քվեմո Քարթլիի ոռոգման համակարգերը: Ենթադրվում է, որ 2019թ.-ին ոռոգվող տարածքների մակերեսը կմեծանա 26 000 հեկտարով, իսկ հողերի ոռոգումից անմիջական օգուտ կստանա ավելի քան 31 000 ընտանիք:
Նոյեմբերի 21-ին Վրաստանի նախագահը երկու հանդիպում է անցկացրել Վրաստանի Մարդու Իրավունքների պաշտպանի Գրասենյակին կից Ազգային և Կրոնական փոքրամասնությունների Խորհրդի մեջ մտնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:  «Այսօր մենք անցկացրինք երկու շատ կարևոր հանդիպում: Մեկը ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մյուսը` կրոնական կազմակերպությունների: Այդ երկու թեմաները շատ սերտ են միմյանց: Մենք ունեցանք խորը զրույց այն խնդրահարույց թեմաների շուրջ, որոնք գոյություն ունեն մեր երկրում և որոնց լուծումը մի կողմից թույլ է տալիս փոքրամասնություններին պահպանել իրենց ինքնությունը, իսկ մյուս կողմից ավելի շատ մոտեցնել Վրաստանը Եվրոպային», -նոյեմբերի 21-ին հայտարարել է Վրաստանի նախագահը:
«Վրաստանի նախագահի վարչությունը կանցկացնի էթնիկ փոքրամասնությունների հանդեպ ցանկացած խտրականության դեպքի մոնիտորինգ: Մենք համապատասխան կերպով կարձագանքենք մոնիտորինգի արդյունքներին», -ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նախագահի` երկու ժամյա հանդիպումից հետո հայտարարել է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերով Վրաստանի նախագահի խորհրդատուն: «Հանդիպման ընթացքում շոշափվել են բազմաթից հարցեր: Այդ թվում նաև ազգային փոքրամասնությունների դպրոցների վերաբերող հարցեր: Քննարկվել է լեզվի դասավանդման հարցը, ինչը լիովին լուծելի հարց է: Մենք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ասել ենք, թե ինչպես պետք է լուծել այդ հարցերը: Հանդիպման ընթացքում խոսել ենք նաև ավելի խրթին հարցերի շուրջ, այնպիսիք, ինչպիսիք են խտրականությունն ազգային հենքի վրա: Բոլոր նման հարցերը մենք կուսումնասիրենք և ակտիվորեն կներքաշվենք նրանց լուծան մեջ», -հայտարարել է Վրաստանի նախագահի խորհրդատուն:
 
http://armenian-community.ge/News/916?lang=arm
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը