«Վիճահարույց» եկեղեցիները. Ժամանակը չէ՞ արդյոք վերջ տալ այդ վեճին


 

«Վիճահարույց» եկեղեցիները. Ժամանակը չէ՞ արդյոք վերջ տալ այդ վեճին

  • 25-11-2014 18:14:29   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
Անցյալ շաբաթվա վերջում վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը լուսաբանել է վրացի հանրությանը, ավելի ճիշտ իր հեռուստադիտողին Թբիլիսիի պատմական կենտրոնում տեղակայված հայկական Նորաշեն եկեղեցում կատարված հնագիտական հայտնագործությունների մասին: Չենք խորանա «Ռուսթավի 2» հեռուստաընկերության կողմից պատրաստած տեսանյութի մանրամասների մեջ` կասենք միայն մի բան: Տվյալ տեսանյութն, ընդհանուր առմամբ, լրագրության ոչ պրոֆեզիոնալիզմի «հիանալի» օրինակ է ներկայացնում և որ ամենակարևորն է միջազգային և միջկրոնական կոնֆլիկտի բորբոքմանն ուղղված քարոզչական նյութի «ակնառու»  օրինակ է:
 
«Թբիլիսիում գտնվող XIX դարի հայ-վրացական Նորաշեն եկեղեցում մասնագետները հայտնաբերել են XVI դարի քարեր: Պեղումների ժամանակ մասնագետները հայտնաբերել են նաև գերեզմանաքարեր վրացական գրվածքներով: Արված հայտնաբերումները իրենց հերթին խոսում են նաև այն մասին, որ այդ տաճարում գրիգորյաններից բացի գործունեություն են ծավալել նաև ուղղափառ քրիստոնյաները: Ըստ նախնական տվյալների` Թբիլիսիի հին թաղամասում գտնվող տաճարը, կառուցվել է ուրիշ տաճարի ավերակների վրա: Աշխատանքների ընթացքում հնագետները Նորաշենի հիմքում հայտնաբերել են ուրիշ եկեղեցու հիմք և կրող սյուն: Այդ տեղեկությունը դեռևս ճշտված չէ, մինչդեռ, ինչպես ասում են մասնագետները, գոյություն ունեն այդ եզրակացություններն ապացուցող բազմաթիվ փաստեր», -ահա այն կարճ տեքստը, որը կցված է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության կայքում տեղադրված հատուկ տեսանյութին:
 
Ի՞նչ տվյալների վրա հիմնվելով են տեսանյութի հեղինակները հաստատում, որ հայկական Նորաշեն տաճարի առկա շենքը պատկանում է XIX դարին, ովքե՞ր են այդ «մասնագետները», որոնք «եզակի» հնագիտական հայտնագործություններ են արել, և ի՞նչ իրավունքով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը իրեն թույլ է տալիս անվանել Հայ Առաքելական Եկեղեցուն` գրիգորյանական…»: Այդ և այլ հարցերի պատասխանը ստանալը շատ հետաքրքիր կլիներ, մինչդեռ եկե´ք մի պահ հանգիստ թողնենք զգացմույքային մասը և ուշադրություն դարձնենք հարցի էական մասին: Իսկ հարցի էական մասը հետևյալն է.
 
Ցավոք, բայց Վրաստանում մինչ օրս շարունակում են գոյություն ունենալ որոշ ուժեր, որոնք չեն խնայում ջանք ու հնարավորություն, որպեսզի իրար հակադրեն երկրում ապրող ազգային և կրոնական խմբերին: Ինչքան էլ դա տարօրինակ և տհաճ լինի, բայց իրենց նպատակներին հասնելու համար այդ ուժերը օգտագործում են «ունիվերսալ գործիք»` կրոնական թեման: Կոնֆլիկտը բորբոքելու համար օգտագործելով այդ «ունիվերսալ գործիքը»` մեր պետության ոչ բարյացակամները շատ հաճախ դիմում են ևս մեկ, ոչ պակաս վտանգավոր միջոցի` պատմական փաստերի նենգափոխմանը: Շատերի համար պարզից էլ պարզ է, թե ուր կարող է հասցնել մեր երկրին տվյալ թեմաների վերաբերյալ իշխանությունների և հասարակության անուշադրությունն ու անտարբերությունը: Բավական է ընդամենը հիշել երկրի ժողովրդագրական պատկերը, որպեսզի հասկանանք, որ եթե մենք գնանք այդ ուղիով, ապա մեկ հարկի տակ երկար ապրել մենք չենք կարողանա:
 
Ավելի վառ օրինակի համար կրկին վերադառնանք այսպես կոչված «վիճահարույց եկեղեցիների» հարցին: Երկար տարիների ընթացքում պետությունն այդպես էլ չկարողացավ լուծել այդ հարցը: Ավելի ճիշտ պետությունը դեռևս չի կարողացել հաղթել այն ուժերին, որոնք  գիշերուզօր քայքայում են վրացական պետականության հիմքերը:
 
Այն, ինչ բոլորի համար ակնհայտ է, Վրաստանում չգիտես ինչո՞ւ հարցականի տակ է դրվում: Ինչո՞ւ: Ստեղծվում են ինչ-որ հանձնաժողովներ, որոնց աշխատանքի առարկան, միանգամից ասենք, կայանում է նրանում, որպեսզի կասակածանք առաջացնեն, հարցականի տակ դնեն հանրահայտ ճշմարտությունները: Ինչո՞ւ: Այդ «ինչուն» վերաբերում է ոչ միայն այն կողմերին, որոնք մասնակցում են այդ աբսուրդային հանձնաժողովների աշխատանքներին, այլև բոլոր նրանց, ովքեր ապրում են այս փոքրիկ երկրում և որոնց համար միևնույնը չէ Վրաստանի ճակատագիրը…
 
Ո՞րն է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության կողմից պատրաստած տեսանյութի ենթատեքստը: «Հայկական տաճարը կառուցվել է վրացական եկեղեցու տեղում և համապատասխանաբար շենքը հայկական չէ՞»: Գիտակցո՞ւմ է արդյոք ընդհանրապես «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ղեկավարությունը, որ հնչեցնելով նման թեմաներ` «Պանդորայի արկղ» է բացում: Ցավոք, բայց դատելով ամեն ինչից, հիանալիորեն գիտակցում է և հենց դա էլ նրա նպատակն է…
 
Արդեն իսկ այսօր պարզորոշ երևում է, թե «մութ ուժերը» ինչ ուղղությամբ են պատրաստվում տանել «վիճահարույց եկեղեցիների» հարցերով հանձնաժողովի աշխատանքը: Դատելով ամեն ինչից` դա կլինի անվերջանալի վեճ, որի ընթացքում կողմերը իրար կբախվեն գոյություն ունեցող և չունեցող պատմական ապացույցներով:
 
Իրականում, չէ՞ որ հարցն այն չէ, թե ում գերեզմանաքարն է ավելի հինը, այլ այն, որ եթե մենք ապրում ենք ժողովրդավարական և իրավական պետությունում, ապա պետությունը պետք է բոլոր քաղաքացիներին և խմբերին հավասարապես ապահովի սեփականության իրավունքով:
 
Խոսելով հասարակ լեզվով` եթե գոյություն ունի առարկա` սեփականություն, որի տերը հաստատված է իրավաբանական փաստաթղթով կամ այլ անվիճելի փաստերով, ապա այդ սեփականությունը պետք է հանձնվի տիրոջ շահագործմանը: Այն դեպքում, եթե պետությունը չի ճանաչում այդ հիմնարար հասկացությունները, տարբեր ուժերի ազդեցության տակ կարող է կասկածի տակ դնել հանրաճանաչ միջազգային նորմերը և այդպիսով շեղվել իրավական դաշտից, այդ դեպքում սեփականատիրոջն այլ բան չի մնում, բացի պետության օրինակին հետևել և ամեն կերպ պնդել իր իսկ սեփականությանը տիրանալու և օգտագործելու իրավունքը: Այդ ծայրահեղ անցանկալի տեսարանով իրավիճակի զարգացման դեպքում առավելությունն արդեն կլինի նրանը, ով ավելի ուժեղ է: Նաև Ֆիզիկապես…
 
http://armenian-community.ge/News/922?lang=arm
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը