Կրոն, թվեր, տոկոսներ…


Կրոն, թվեր, տոկոսներ…

  • 26-11-2014 14:39:06   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
 
Նոյեմեբրի 25-ին Կրոնական հարցերով Ազգային Գործակալությունը պաշտոնապես հայտարարել է, որ «մինչ 2014թ. թվականի ավարտը 4 կրոնական միավորումներին ֆինանսական օգնություն կտրամադրի` ընդհանուր առմամբ 1 750 000 լարի»: «Վրաստանի Կառավարության №117 որոշման համաձայն` 2014թ. հունվարի 27-ին Կրոնական հարցերով Ազգային գործակալությանը հանձնարարված է եղել Վրաստանում գոյություն ունեցող կրոնական միաբանություններին Խորհրդային միապետական համակարգի ժամանակաշրջանում կրած վնասի մասնակի փոխհատուցում հատկացնել: Կրոնական միաբանությունների հետ խորհրդակցությունից հետո և հաստատված փաստերի հիման վրա (ծխականների քանակը, հոգևորականների քանակը, կրոնական շենք-կառույցների քանակը) Կրոնական հարցերով Ազգային գործակալությունը որոշում է ընդունել 2014թ. 1 750 000 լարի ծավալով գումարը` որպես Խորհրդային միապետական ժամանակահատվածում կրած վնասի փոխհատուցում, բաժանել հետևյալ կերպ. Վրաստանի իսլամական համայնք` 1 100 000 լարի, Հայ Առաքելական քրիստենեական համայնք` 300 000 լարի, Հռոմեակաթոլիկ քրիստոնեական համայնք` 200 000 լարի, Վրաստանի հրեական համայնք` 150 000 լարի: Հաջորդ տարի հնարավոր է` ֆինանսավորում ստանան նաև այլ կրոնական միավորումները», -նոյեմեբրի 25-ին հայտարարել է Կրոնական հարցերով Ազգային գործակալության նախագահը: 
 
Հարկ է նշել, որ երկրում գործող կրոնական միաբանություններին պետության կողմից ֆինանսական օգնություն հատկացնելու որոշումը ընդունված է եղել դեռևս 2014թ. հունվարին (27 հունվարի): Մինչդեռ, այլ կրոնական միաբանությունների ֆինանսավորման մասին քաղաքական որոշման ընդունման ժամանակ (մինչ այդ ֆինանասավորում էր ստանում միայն Վրացական Ուղղափառ եկեղեցին) հայտարարված է եղել մի քանի անգամ մեծ գումար, այն գումարի համեմատությամբ, որը հայտարարվել է նոյեմբերի 25-ին: Մասամբ, խոսքը 4 500 000 լարիի մասին է:
 
«Հանձնաժողովը և Կառավարությունը որոշում է ընդունել փոխհատուցել վնասը այն կրոնական թեմերի, որոնք խորհրդային իշխանության ժամանակ գտնվում էին համակարգային լծի տակ: Վնասի փոխհատուցման շրջանակներում Վրաստանի Կառավարությունը երկար տարիների ընթացքում Վրաց եկեղեցուն հատկացնում էր որոշակի գումար, բայց մյուս կրոնական միավորումներին, որոնք ևս կրել են նշանակալի կորուստներ, օգնություն չի հատկացվել: Կառավարության նոր դրույթի համաձայն` օգնություն կհատկացվի 4 կրոնական միավորումների. իսլամական, հրեական, հռոմեական-կաթոլիկ և հայ առաքելական: Հաջորդ քայլը կլինի որոշակիացնել, թե որքանով է խորհրդային իշխանության կողմից հասցված վնասը այս 4 խմբերի համար եղել համակարգային և մշտատև: Օգնության ընդհանուր գումարը կազմում է 4 500 000 լարի, և այն համամասնորեն կտեղաբաշխվի այդ 4 խմբերի միջև: Կմշակվի ձև և սկզբունք գումարի տեղաբաշխման համար», -2014թ. հունվարի 27-ին հայտարարել է Համերաշխության և Քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարը:
 
Ինչի՞ հետ է կապված կրոնական միաբանությունների ֆինանսավորման ծավալի կտրուկ կրճատումը` 4 500 000 մինչև 1 750 000 լարի, դեռևս պարզ չէ: Խմբագրությունն արդեն դիմել է համապատասխան հարցով Կրոնական հարցերով Ազգային գործակալությանը, և պատասխանը ստանալուն պես անպայման տեղյակ կպահի հարգելի ընթերցողին: Մինչդեռ առաջարկում ենք ընթերցողին ուշադրություն դարձնել հարցի մյուս կողմին:
 
Ամենասկզբից հայտարարված է եղել, որ ֆինանսական օգնություն կհատկացվի «Խորհրդային միապետական ռեժիմի ժամանակահատվածում կրած վնասի փոխհատուցման» շրջանակներում: Ավելին, ֆինանսական օգնության բաժանումը պետք է համամասնորեն համապատասխաներ այն վնասին, որը հասցվել էր կոնկրետ կրոնական միաբանությանը նշված ժամանակահատվածում: 2014թ. հունվարին Համերաշխության և Քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարը ուղղակիորեն հայտարարել էր, որ «կմշակվի գումարը բաժանելու սկզբունք և բանաձև»:
 
Մինչդեռ, ինչպես հայտնի դարձավ Կրոնական հարցերով Ազգային գործակալության նախագահի հայտարարությոնից, պետությունը «բանաձևը» մշակելիս չի առաջնորդվել այն վնասով, որը հասցվել է կրոնական միաբանություններին «Խորհրդային բռնապետական համակարգի ժամանակահատվածում», այլ լրիվ ուրիշ սկզբունքներով է առաջնորդվել` ժամանակակից վիճակագրական տվյալներով: Մասամբ, 1 750 000 լարին 4 կրոնական միաբանությունների միջև բաժանելիս ուշադրության տակ է առնվել այդ կրոնական միաբանությունների ծխականների թիվը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների շահագործման տակ գնտվող կրոնական շենքերի քանակը: Եվ ոչ մի խոսք այն վնասի մասին, որը կրել են կրոնական միաբանությունները Խորհրդային բռնապետության ժամանակահատվածում…
 
Այդ կերպ պետությունը մտցրել է անհրաժեշտ հստակություն և փաստացիորեն տվել է այն հարցի պատասխանը, թե ինչի՞ համար է, այնուամենայնիվ, հատկացվում այդ օգնությունը: Իսկ օգնությունը, փաստորեն, տրամադրվում է ոչ թե կրած վնասի փոհատուցման տեսքով, այլ սովորական ֆինանսավորման տեսքով:  Միակ բանը, որը մինչ այժմ անհասկանալի է` ինչո՞ւ է սովորական ֆինանսավորումն անվանվել այդքան բարդ և ոչ միանշանակ անունով: Ինչ էլ լինի, իրավիճակը պարզվեց: Բայց ինչպես հաճախ լինում է, մի հարցի պատասխանը ստանալուց հետո, ծնվում է մի ուրիշ հարց…
 
Ուշադրություն է գրավում պետական ֆինանսավորման բաժանման համամասնությունը. «Վրաստանի իսլամական համայնք` 1 100 000 լարի, Հայ Առաքելական քրիստոնյա համայնք` 300 000 լարի, Հռոմեակաթոլիկ քրիստոնյա համայնք`200 000 լարի, Վրաստանի հրեական համայնք` 150 000 լարի»:
 
Կրոնական հարցերով Ազգային գործակալության հայտարարության համաձայն` տվյալ համամասնությունը մշակվել է «կրոնական միաբանությունների հետ խորհրդակցությունից հետո և փաստերով հաստատված պայմանների հիման վրա` ծխականների քանակը, հոգևորականների քանակը,կրոնական շենքերի քանակը»:
 
Դե´ ինչ, հարգելի ընթերցողին առաջարկում ենք վերլուծել Բնակչության Համընդհանուր Ազգային Մարդահամարի(2002թ.) տվյալների վրա հիմնված թվերը:
 
Պետական ֆիանասավորումը բոլոր կրոնական միաբանություններին` ներառյալ Վրացական Ուղղափառ եկեղեցին(2014թ.)՝
կրոն/կոնֆեսիա ծխականների քանակը %բնակչություն ֆինանսավորում (լարի-GEL) %
Վրաց. Ուղղափառ 3 666 233 83,9% 25 000 000 93,45%
Հայ Առաքելական 171 139 3,9% 300 000 1,12%
Հռոմեական կաթոլիկ 34 727 0,8% 200 000 0,74%
Իսլամ 433 784 9,9% 1 100 000 4,11%
Հրեական 3 541 0,1% 150 000 0,56%
 
Պետական ֆինանսավորումը 4 կրոնական միաբանություններին 2014թ. հունվարի 27-ի Վրաստանի Կառավարության որոշման համաձայն՝
 
կրոն/կոնֆեսիա Ծխականների քանակ % չորսից ֆինանսավորում (լարի-GEL) %
Հայ Առաքելական 171 139 26,6% 300 000 17,14%
Հռոմեական կաթոլիկ 34 727 5,39% 200 000 11,42%
Իսլամ 433 784 67,44% 1 100 000 62,85
Հրեական 3 541 0,55% 150 000 8,57%
 
http://armenian-community.ge/News/926?lang=arm
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը