«Թուրքիայի քաղաքական և տնտեսական վերնախավը Աջարիան իր տարածքն է համարում».Քաղաքագետ


«Թուրքիայի քաղաքական և տնտեսական վերնախավը Աջարիան իր տարածքն է համարում».Քաղաքագետ

  • 27-11-2014 13:23:00   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
Նոյեմեբրի 26-ին սկսվել է «Վրացական երկաթուղու» աշխատակիցների անժամկետ գործադուլը: Երկաթուղայինների գործադուլը տեղի է ունենում Թբիլիսիում, Փոթիում, Գորիում, Բորժոմիում, Քութայիսիում և Խաշուրիում: Ըստ բողոքարկողների խոսքերի` «իրենք մեկ ամիս առաջ դիմել են Երկաթուղու ղեկավարությանը մի շարք պահանջներով, մինչդեռ մինչ այսօր նրանց պահանջները հաշվի չեն առնվել, ինչն էլ առիթ է դարձել ծավալուն գործադուլի անցկացման համար»: «Վրացական երկաթուղու» ղեկվարությունը հայտնում է, որ չնայած նրան, որ երկաթուղու աշխատակիցների մեծ մասը մասնկցում է գործադուլին, երկրի երկաթուղու աշխատանքները չեն դադարեցվել: Նաև երկաթուղու ղեկավարությունը հայտարարում է, որ բողոքող երկաթուղայինների 9 պահանջներից 7 իրականացրել է: Երկաթուղայինների հիմնական պահանջն է աշխատավարձի նոր համակարգի և «13-րդ աշխատավարձի» ներմուծումը: Տարածված տեղեկության համաձայն` ղեկավարությունը ծրագրում էր կրճատել երկաթուղու աշկատակիցներին և թարմացնել պայմանագրերը նրանց հետ, ովքեր կանցնեն համապատասխան քննությունը: Չնայած երկաթուղու ղեկավարության այն հայտարարությանը, որ նա արդեն իրագործել է բողոքողների 9 պահանջներից 7-ը, աշխատակիցների գործադուլը դեռևս շարունակվում է:
 
«Ուկրաինական խնդրի լուծումը պահանջում է գլոբալ որոշումների ընդունում: Անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան դառնա ապակենտրոնացված կամ դաշնային պետություն», -նոյեմբերի 26-ին հայտարարել է ԵվրաԽորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Նա նաև նշել է, որ «Ուկրաինան պետք է շարունակի ընթանալ Եվրոպական ուղղությամբ, մինչդեռ նա նաև պետք է պահպանի նորմալ հարաբերությունները Ռուսաստանի հետ»:
 
«Վերջերս Պուտինի օգնական Սուրկովը արել է հետևյալ հայտարարությունը, որի համաձայն Վրաստանը երբեք էլ դեմ չի եղել Աբխազիայի միջոցով երկաթուղային հաղորդակցման բացմանը: Եվ ես համաձայն եմ նրա հայտարարության հետ: Նա ասել է երբեք, իսկ դա նշանակում է ո´չ երկու տարի առաջ, ո´չ ավելի առաջ… Գուցե ինչ-որ մեկը շատ է ուզում մեղադրել «Վրացական երազանքին» Ռուսաստանի հետ դավադրության մեջ, բայց դրանք անիմաստ փորձեր են: Կարող եմ ասել ավելին: Ե´վ Շեվարնաձեն, և´ Սահակաշվիլին բանակցություններ են վարել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցման բացման վերաբերյալ: Բայց թե ինչո՞ւ է ճանապարհը դեռևս մնում փակ, դա արդեն այլ հարց է: Վրաստանը միշտ էլ դեմ է եղել երկաթուղու բացման այն պայմաններին, որոնք իր համար շահավետ չեն եղել: Համապատասխանաբար, մենք ոչ մի վատ բան չենք տեսնում  երկաթուղու բացման մեջ, բայց միայն այն դեպքում, եթե հաշվի կառնվեն մեր շահերը», -նոյեմբերի 26-ին հայտարարել է Պաատա Զաքարեիշվիլին:
 
«Մի բան է խաղ անել և ծամածռվել ուրվական ՆԱՏՕ-ի առջև, շատ բան տալով և փոխարենը ոչինչ չստանալով, իսկ մեկ այլ բան է կարգավորել հարաբերությունները Արևմուտքի հետ: Ես երբեք չեմ ասել, թե մենք չպետք է փոխհարաբերություններ ունենանք Եվրոպայի հետ: Մենք պետք է բարիդրացիական հարաբերությունների մեջ լինենք Արևմուտքի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ղեկավարվենք Վաշինգտոնից այնպես, ինչպես Խորհրդային տարիներին ղեկավարվում էինք Մոսկվայից: Եթե Վրաստանը անկախ պետություն է, ապա այն պետք է ղեկավարվի Թբիլիսիից, և ոչ թե Վաշինգտոնից, Բրյուսելից, Մոսկվայից կամ որևէ այլ մայրաքաղաքից: Մենք պետք է ունենանք բարիդրացիական հարաբերություններ բոլորի հետ, բայց մեր խնդիրները մենք պետք է ինքներս լուծենք: Երբ Խորհրդարանական կոմիտետի նախագահը դիմում է ՆԱՏՕ-ի Գլխավոր Քարտուղարին «ի՞նչ և ինչպե՞ս անեմ» հարցով, ապա դա նորմալ չէ», -նոյեմբերի 26-ին հայտարարել է Նինո Բուրջանաձեն:
 
«Թուրքիան մեծ կայսերապետական անցյալ ունեցող երկիր է: Թուրքիայի այսօրվա ողջ քաղաքական, տնտեսական և մտավորական վարնախավը միտված է թուրքական կայսերապետության վերականգնմանը: Թուրքիայում ապրում է մեծ և ուժեղ աբխազական սփյուռք, որը տեսնում է Աբխազիայի ապագան Թուրքիայի հետ նեղ կապի մեջ, և այդ սփյուռքը կաջակցի Թուրքիայի Աբխազիայի հետ մերձենալու ուղղությամբ արված ցանկացած քայլին: Նաև Աբխազիայում գոյություն ունեն ուժեր, որոնք իրենց ապագան տեսնում են թուրքերի հետ ընկերության մեջ: Այսօրվա դրությամբ միայն Ռուսաստանն է պատրաստ «վճարել» Աբխազիայում իր ներկայության համար: Կարծում եմ, որ եթե թուրքերը ցանկանան լինել Աբխազիայում, նրանց դժվար թե ինչ-որ բան խանգարի: Բայց այսօր Թուրքիան իր բոլոր ջանքերը ներդնում է, որպեսզի ներկա լինի Աջարիայում: Թուրքիայի քաղաքական և տնտեսական վերնախավը Աջարիան իր տարածքն է համարում, որն իրենցից խլել է Ռուսաստանը: Նրանք հենց այդպես էլ հայտարարում են` «Աջարիան մեզնից խլել է Ռուսաստանը, ոչ թե Վրաստանը»: Հատկապես այդ պատճառով այն փաստը, որ այսօր Աջարիան գտնվում է Վրաստանի ներքո, նրանց խիստ զայրացնում է: Գոյություն ունի Ղարսի պայմանագիր, որը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վատթարացման դեպքում կարող է լինել ձևափոխված: Ռուսաստանն իրավունք ունի չեղյալ հայտարարել այդ պայմանագիրը: Այսօր այն բանի միակ երաշխիքը, որ Աջարիան կմնա Վրաստանի կազմում, Ռուսաստանն է: Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ Թուրքիան ակտիվություն կցուցաբերի նաև Աբխազիայի ուղղությամբ: Դա անմիջականորեն կախված կլինի Մոսկվայի և Անկարայի միջև փոխհարաբերություններից», -նոյեմբերի 26-ին հայտարարել է Քաղաքագետ Ալեքսանդր Ճաճիան:
 
 
http://armenian-community.ge/News/928?lang=arm 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը