Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծել 4 ռուսական կոմբայն: Նոյեմբերի 21-ի դրությամբ բոլոր չորս կոմբայնները հասել
Գեղարքունիքի մարզի Գանձակ, Սոտք, Կարճաղբյուր և Վարդաձոր համայնքներ: Կոմբայնների վաճառքի գինը նշված խմբաքանակի համար 30 մլն 500 հազար դրամ է: Տեխնիկան համայնքներին տրամադրվելու է լիզինգով՝ 20 % կանխավճարով, 10 տարի մարման ժամկետով և 9% տարեկան տոկոսադրույքով: Այդ պայմանները և կոմբայնի գինը Հայաստանի շուկայում անհամեմատ մատչելի են: Առաջիկայում Հայաստան կներկրվի կոմբայնների նոր խմբաքանակ պատվիրատու համայնքներին ու անհատներին տրամադրելու նպատակով: Կոմբայնների շահագործումը զգալիորեն կթեթևացնի համայնքների գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը: Դրանց միջոցով համայնքները կխնայեն ժամանակ և միջոցներ, ինչպես նաև զգալիորեն կավելացնեն մշակվող հողատարածքները: Կոմբայնների ներմուծումը շարունակվելու է մինչև 2015թ.
սեպտեմբեր:
Կոմբայն ձեռք բերելու համար դիմել՝ «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ