Մի քանի օր առաջ Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտը (NDI) անցկացրած հերթական հետազոտության արդյունքերն է հրապարակել: Տվյալ հետազոտությունը կոչվում է «Կանանց քաղաքական մասնակցությունը Վրաստանում»: Ըստ հրապարակված տվյալների` հարցված քաղաքացիների 55% համարում են, որ 17 կին-պատգամավորը 150 պատգամավորից բաղկացած Խորհրդարանի համար շատ քիչ է: Ավելին, հարցվածների 68%-ը համամիտ է կին-խորհրդարանականների համար քվոտաների ներմուծման գաղափարին: Հարցվածների 70% կարծում են, որ կին-պատգամավորներ պետք է լինեն պատգամավորների ընդհանուր քանակի 30%-ից ոչ պակաս: Հարցվածների 50% կարծում է, որ Խորհրդարանում կանանց քանակի աճը կնպաստի Վրաստանի զարգացմանը: Հստակության համար ավելացնենք, որ ըստ պաշտոնական տվյալների` Վրաստանում ապրում է 2 061 753 տղամարդ (ընդհանուր բնակչության 46.5%) և 2 309 782 կին (ընդհանուր բնակչության 53.5%):
Իսկապե´ս: Եթե նայենք «չոր ու ցամաք» թվերին, պատկերացում է ստեղծվում, որ գենդերային իրավահավասարության տեսանկյունից Վրաստանի քաղաքական կյանքում լուրջ խնդիրներ գոյունթյուն ունեն: Վրաստանի 53,5% բնակչությունից Խորհրդարանում ընդամնեը 17 ներկայացուցիչ կա (պատգամավորների քանակի 11%): Մինչդեռ, եթե այս հարցին նայենք քաղաքական որոշումների ընդունմանը կանանց մասնակցության տեսանկյունից, ապա գծագրվում է ավելի լավատեսական պատկեր:
Կին-պատգամավորները լիարժեքորեն մասնակցում են երկրի օրենսդիր մարմնի աշխատանքներին: Կին-պատգամավորների մեջ կա Խորհրդարանի փոխնախագահ, խորհրդարանական կոմիտետների նախագահներ և փոխնախագահներ, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ և նրանց տեղակալներ: Նաև հարկ է նշել, որ կանայք հավասարապես նեքաշված են պետական կառավարման այլ բնագավառներում: 19 նախարարից 3-ը կին է: Վրաստանում կա 12 կին-փոխնախարար: Նաև կանայք նշանակալիորեն ներկայացված են տարբեր նախարարությունների դեպարտամենտների ղեկավարների և ղեկավարների տեղակալների մակարդակում, մունիցիպալիտետային վարչություններում, քաղաքային խորհուրդներում և այլն:
Այդ կերպ, չնայած նրան, որ կանանց ներկայացուցչությունը պետական իշխող մարմիններում, այնուամենայնիվ, իրենց քանակին համամասնական չէ, մինչդեռ միաժամանակ չի կարելի ասել, որ կանայք մեկուսացած են քաղաքական գործընթացներից: Չնայած որ կանայք բավականին ակտիվորեն և բարձր մակարդակով մասնակցում են քաղաքական ղեկավարությանը, գենդերային խտրականության հարցն, այնուամենայնիվ, առկա է վրացական կառավարության օրակարգում: Հաշվի առնելով գոյություն ունեցող տրամադրությունները` լիովին հավանական է, որ Վրաստանը շուտով հաշվի կառնի միջազգային հանրության և հենց Վրաստանում կանանց շահերի պաշտպանների հաստատակամ պահանջը և ավելի լայնամասշտաբ կներառի կանանց քաղաքական գործընթացներում:
Երկրի քաղաքական ղեկավարությանը մասնակցելու տեսանկյունից բոլորովին այլ է ազգային փոքրամասնությունների վիճակը…
Ըստ պաշտոնական տվյալների` Վրաստանի 710 362 քաղաքացիներ (ընդհանուր բնակչության 16.2%) համարվում են ազգային փոքրամասնություն: Վրաստանում ամենախոշոր ազգային փոքրամասնական խմբերն են ադրբեջանցիները (6,5%) և հայերը (5,7%): Իսկ ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների` երկրի քաղաքական ղեկավարմանը և նույնիսկ երկրի հասարակ քաղաքական կյանքին մասնակցելուն, ապա ունեցած թվերն արդեն իսկ խոսում են իրենց մասին:
Վրաստանի Խորհրդարանում կա ընդամենը 9 ոչ վրացի պատգամավոր. 3 հայ, 3 ադրբեջանցի, 2 ուկրաինացի, 1 եզդի: Եթե ազգությամբ ոչ վրացի պատգամավորների քանակը երկրում ապրող ազգային փոքրամասնությունների քանակին համամասնական լիներ, ապա Վրաստանի Խորհրդարանում կլիներ ազգային փոքրամասնությունների 24-25 երեսփոխան, որոնցից 9-10 կլիներ ադրբեջանցի, իսկ 8-9 հայ:
Այստեղ իսկ հարկ է նշել, որ նախարարների մեջ չկա ոչ մի ազգությամբ ոչ վրացի նախարար: Չկա nayev ոչ փոխնախարար և նույնիսկ նախարարական դեպարտամենտերի ղեկավարներ կամ տեղակալներ, որոնք կլինեին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Ի՞նչ է նշանակում նման իրավիճակը: Այն, որ երկրի բնակչության 16,2%-ի ձայնը ոչ մի տեղ և ոչ ոք չի ներկայացնում: Երկիրը անտեսում է իր իսկ քաղաքացիների 16,2%-ի շահերը: Բարձրաստիճան պաշտոնյաներն ու իշխանության ներկայացուցիչները կարող են անընդհատ դա հերքել և կարող են փորձել արդարացնել այդ իրավիճակը, մինչդեռ, այն փաստը, որ ազգային փոքրամասնություններին անհանգստացնող հիմնարար խնդիրներից որևէ մեկը այսքան տարիների ընթացքում չի գտել իր արդար լուծումը և նույնիսկ լրջորեն չի էլ քննարկվել իշխանությունների կողմից, խոսում է այն մասին, որ պետական մարմիններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցչության տեսնկյունից գոյություն ունի լուրջ խնդիր:
Վրաստանի Խորհրդարանի պաշտոնական կայքում «կանայք Խորհրդարանում» անվամբ հատուկ բաժին կա: Տվյալ փաստն, իհարկե, դրական է և ցույց է տալիս, որ տվյալ ուղղությամբ, եթե նույնիսկ չի տարվում ակտիվ աշխատանք, ապա գոյություն ունի ուշադրություն և թեմայի լոբբինգը: Վրաստանի Խորհրդարանի պաշտոնական կայքում «ազգային փոքրամասնությունները Խորհրդարանում» անվամբ բաժին գոյություն չունի…
Եթե իրար համեմատենք երկրի քաղաքական ղեկավարման մեջ ազգային փոքրամասնությունների և կանանց ներգրավվման և մասնակցության հարցը, ապա կարելի է հանգել այն եզրակացության, որ երկրի ղեկավարմանը կանանց մասնակցության` բնակչության քանակի համեմատ ոչ համամասնական մակարդակը պայմանավորված է ոչ թե կանանց «անթուլատրելիության» քաղաքականությամբ, այլ ընդամենը` գենդերային քաղաքականության բացակայությամբ: Մի խոսքով, ոչ ոք մտածված կերպով չի սահմանափակում կանանց երկրի ղեկավարմանը մասնակցելու գործում: Մյուս կողմից, երկրի կառավարման գործընթացում ազգային փոքրամասնությունների ներկայացուցչության զրոյական մակարդակը և բոլոր գոյություն ունեցող փաստերը հանգեցնում են այն մտքին, որ ստեղծված իրավիճակը ազգային փոքրամասնություններին իրենց իսկ պետությունը ղեկավարելու օրինական իրավունքից մեկուսացնելու, հեռու պահելու նպատակաուղղված քաղաքականության արդյունք է:
Ինչ վերաբերում է խնդրի լուծման ճանապարհներին և ելքերին… Գույություն ունի երկու հիմնական տարբերակ: Առաջինը` պետությունը մշակում է համամասնական բանաձև (նման նրան, որը ծրագրվում է ներմուծել գենդերային իրավահավասարության քաղաքականությունն անցկացնելիս), ըստ որի ազգային փոքրամասնությունները կներառվեն երկրի քաղաքական ղեկավարման գործընթացներին: Քվոտաների ներմուծումն ազգային փոքրամասնությունների համար իր հերթին կպահանջի լուրջ փոփոխություններ մտցնել վրացական օրենսդրությունում:
Երկրորդ տարբերակը ավելի արմատական է, և ինչքան էլ որ զարմանալի է ամենաշատը համընկնում է Վրաստանում հաստատված ժողովրդավարական կառավարման մոդելին: Իսկ ինքը տարբերակն այն է, որ մենք` ազգային փոքրամասնություններս, ստեղծեինք մեր սեփական քաղաքական միավորումները և այդ միավորումների օգնությամբ մասնակցեինք երկրի կառավարմանը և մեր իսկ խնդիրների լուծմանը:
Դատելով ամեն ինչից` այդ հարցի լուծումը դեռևս շուտ չի լինի, մինչդեռ մտածել, վերլուծել և համապատասխան նախապատրաստական աշխատանքներ տանել արդեն իսկ անհրաժեշտ է սկսել:
http://armenian-community.ge/News/938?lang=arm