Նոր Ինտերնետային Բանկային ծառայություն՝ SMS հաղորդագրությամբ


Նոր Ինտերնետային Բանկային ծառայություն՝ SMS հաղորդագրությամբ

  • 02-12-2014 18:15:28   | Հայաստան  |  Տնտեսություն

ProB@nkingԻնտերնետային բանկային ծառայության նոր տեսակն արդեն հասանելի է ՊրոԿրեդիտ Բանկի հաճախորդներին: Ծառայությունը հնարավորություն է ընձեռում և բիզնես և ֆիզիկական անձ հաճախորդներին հաստատել իրենց գործարքները՝ օգտագործելով հատուկ կոդը, որը ուղարկվում է նրանց բջջային հեռախոսներին SMS հաղորդագրությունների տեսքով: Այս ծառայությունը, լինելով առաջինը հայաստանյան շուկայում, հնարավորւթյուն է ընձեռում մեր հաճախորդներին կառավարել իրենց հաշիվները և կատարել տեղական, միջազգային և բյուջետային փոխանցումներ առավելագույնս ապահով եղանակով: Դեկտեմբերի 1-ից դուք կարող եք հաստատել առնցաց գործարքները՝ օգտագործելով մինչ այժմ կիրառվող ստանդարտ եղանակը՝ ԹԿԳ սարքը/թոքեն/, կամ օգտվել նոր համակարգից, որը իրենից ներկայացնում է   SMS հաղորդագորւթյամբ ուղարկվող կոդ: Նոր ծառայությունն արագ է, հարմարավետ և օգնում է մեր հաճախորդներին խնայել ժամանակ և խուսափել մասնաճյուղերի երկար հերթերց: 
ՊրոԿրեդիտ Բանկը շարունակում է առաջարկել էլեկտրոնային բանկային ծառայության «ստսնդարտ» փաթեթը, որը կիրառվում է միմիայն գաղտնաբառի միջոցով և բոլորովին անվճար է: Այս ծառայությունը կարող է օգտագործվել անձնական հաշիվների միջև փոխանցումներ և կոմունալ վճարումներ կատարելու, ինչպես նաև ոչ կանխիկ տարադրամի փոխարկումներ կատարելու և հաշիվների քաղվածքները դիտելու համար: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն