Վրաստանի իշխանությունները համազոր կերպով չեն արձագանքում կրոնական ծայրահեղականությանը,,,


Վրաստանի իշխանությունները համազոր կերպով չեն արձագանքում կրոնական ծայրահեղականությանը,,,

  • 04-12-2014 14:30:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
Դեկտեմբերի 2-ին ոչ կառավարական և կրոնական կազմակերությունների խումբը դիմել է Վրաստանի Խորհրդարանին վերջին ժամանակներում տեղի ունեցած կրոնական բռնությունների և կրոնական անհանդուրժողականության փաստերն ուսումնասիրելու պահանջով: Խորհրդարանին ուղղված դիմումի մեջ հիմնական շեշտադրությունն արվել է մուսուլմանական համայնքի ազատության և կրոնական իրավունքների խախտման վրա: Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի կողմից ևս ստորագրված դիմումի մեջ խոսվում է «Եհովայի վկաներ» կրոնական աղանդի անդամների հետապնդման և իրավունքների խախտման մասին: Խորհրդարանին ուղղված դիմումի մեջ նաև միջանկյալ հիշվում է Թբիլիսիում հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած կռվի մասին (19 հուլիսի 2014թ.):
 
Հարգելի ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում դիմումի տեքստը փոքր-ինչ կրճատումներով.
 
«Մենք՝ ոչ կառավարական և կրոնական կազմակերպություններս, դիմում ենք Ձեզ` Խորհրդարանին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և իրավաբանական հարցերով խորհրդարանական կոմիտետներին` Վրաստանի Սահմանադրության և Խորհրդարանի կանոնակարգի համաձայն` օգտագործել Խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները Վրաստանի Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, վերջին ժամանակներում արդեն համազգային խնդրի պարբերական բնույթ ունեցող հաստատված կրոնականան ազատության խախտման փաստերի վերաբերյալ, գնահատելու նպատակով:
 
Երկրի իշխանությունները համազոր կերպով չեն արձագանքում կրոնական ծայրահեղականությանը և չեն նպաստում նման բռնի գործողությունների կանխմանը: Նաև իշխանությունները չեն անցկացնում արդեն տեղի ունեցած բռնությունների և կրոնական ծայրահեղականությունների արդյունավետ հետազոտություն»: Նշենք, որ կրոնական ծայրահեղականության դրսևորման աղմկահարույց գործերից ոչ մեկը (դիմումի հեղինակները օրինակներ են բերում կապված Ճելա, Մոխե, Սամթածկարո, Ծինծկարո գյուղերի մզկիթների հետ, Քոբուլեթիի մեդրեսի դեպքը, «Եհովայի վկաներ» աղանդի աղոթքի տան հետ կապված իրադարձությունը, Թբիլիսիի գլխավոր հրապարակում հրեական տոնի տոնակատարության անցկացման հետ կապված հարցեր, ինչպես նաև Թբիլիսիի հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած կռիվը -խմբ) այդպես էլ արդյունավետ կերպով չի հետազոտվել իրավապահպան մարմինների կողմից, իսկ հանցագործություն կատարած անձերն այդպես էլ չեն պատժվել: Այդ թվում ապարդյուն է նաև Թբիլիսիի հայկական եկեղեցու մոտ  հուլիսի 19-ին տեղի ունեցած դեպքի հետազոտությունը:
 
Բացի այն, որ կրոնական ծայրահեղականության փաստերի դեմ պայքարի իշխանությունների քաղաքականությունը արդյունավետ չէ, Վրաստանի Ներքին Գործերի նախարարության կողմից վարած քաղաքականությունը ևս ցուցադրական բռնաճնշական է կրոնական փոքրամասնությունների հանդեպ: Պետությունը միշտ զուսպ է մնում կրոնական բռնություն և հետապնդում կատարած կրոնական մեծամասնության հանդեպ բռնաճնշող քայլեր ձեռնարկելուց: Միաժամանակ բռնաճնշական մեթոդներ են կիրառվում կրոնական փոքրամասնությունների հանդեպ:
 
Տեղական ինքնակառավարման մարմինները դեպքերի մեծամասնությունում կողմնակալություն են ցուցաբերում գերիշխող կրոնի ներկայացուցիչների հանդեպ և միաժամանակ կրոնական փոքրամասնությունների հանդեպ խտրական որոշումներ են ընդունում:
 
Կրոնական անհանդուրժողականության և բռնության երևույթների դեմ պայքարի տեսանկյունից անարդյունավետ է նաև Կրոնական հարցերով Պետական Գործակալության անցկացրած քաղաքականությունը: Պետական գործակալություն միջամտությունը խնդրահարույց հարցերին մինչ օրս շոշափելի արդյունքներ չի տվել: Կրոնական հարցերով պետական գործակալության լիազորությունները, ինչպես նաև ազատության պաշտպանության հարցերի վերաբերյալ հռչակված քաղաքական մոտեցումները լրջորեն շեղվում են միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների պաշտպանության և աշխարհիկ արժեքների կանոններից, ինչպես նաև չեն համապաստասխանում այն մարտահրավերներին, որոնք ծառացած են կրոնական կազմակերպությունների առջև:
 
Կատարված կրոնական բռնության համատեքստի սոցիալ-մշակութային վերլուծությունը մատնանշում է նրա իսլամաֆոբիական և թուրքաֆոբիական սոցիալական բնույթին: Ինչի կապակցությամբ ավելի կարևոր է դառնում, որպեսզի պետությունը համապատասխանաբար վերլուծեր իրավիճակը և համարժեք քաղաքականություն վարեր, այդ թվում նաև տեղեկատվական:
 
Ելնելով վերոնշյալից` խնդրում ենք պետությանը շտապ և արդյունավետ քայլեր ձեռնարկել կրոնական հենքի վրա կատարվող բռնությունները կանխելու, ինչպես նաև մարդու իրավունքները և իրավապահպանության սկզբունքները պաշտպանելու համար»:
 
Վրաստանի Խորհրդարանին ուղղված դիմումը ստորագրել են հետևյալ կազմակերպությունները. Մարդու իրավունքների Ուսումնասիրման և Մոնիտորինգի կենտրոնը (EMC), Ժողովրդավարական Նախաձեռնություն` Վրաստանը (GDI), Մեդիայի Զարգացման Ֆոնդը (MDF), Հանդուրժողականության և Բազմաձևության Կենտրոնը (TDI), Վրաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիան (GYLA), Եվանգելիա-Բապտիստական եկեղեցին, «Կտակարանի Հավատքի» եկեղեցին, Բողոքական եկեղեցին, Եզդիների Հոգևոր Խորհուրդը, Կաթոլիկ եկեղեցին, Հայ Առաքելական Եկեղեցին, «Յոթերորդ օրվա» ադվենտիստների եկեղեցին, Վրաստանի Մուսուլմանների Միությունը, Սամցխե-Ջավախքի Մուսուլմանները, Քարթլի շրջանի մուսուլմանները, Բարձրալեռ Աջարիայի մուսուլմանները:
 
http://armenian-community.ge/News/950?lang=arm
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը