Ռուսաստանը «Կազբեգիի» անցակետում խոչընդոտում է վրացական բեռնատարների անցմանը


Ռուսաստանը «Կազբեգիի» անցակետում խոչընդոտում է վրացական բեռնատարների անցմանը

  • 10-12-2014 11:28:58   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
«Ասոցիացիայի մասին պայմանագիրը միակ փաստաթուղթը չէ, որը կապում է Վրաստանն ու Եվրամիությունը միմյանց հետ: Այսօր մեր միջև տեղի է ունենում վիզային քաղաքականության ազատականացման գործընթաց: Մնացել է շատ քիչ, ընդամնեը մի քայլ, որպեսզի մենք կարողանանք մտցնել առանց վիզային ռեժիմը: Կարծում եմ, որ այդ գործընթացն անդառնալի է: Վրաստանը վերցրել է իր վրա շատ հստակ և թափանցիկ պարտականություններ և հիմա եկել է ժամանակը, որպեսզի նա կատարի իր պարտականությունները», -դեկտեմբերի 9-ին հայտարարել է Գերմանիայի Արտաքին Գործերի նախարարը:
Շուտով Վրաստանը Եվրամիության հետ պայմանագիր կկնքի, որը նախատեսում է 46 000 000 եվրո ծավալով օգնության հատկացում Վրաստանին: Գումարի մասը կհատկացվի պարտքի տեսքով, իսկ մյուս մասը` գրանտի: Ինչպես հայտարարում է Վրաստանի Ֆինանսների նախարարությունը, «Վրաստանի և Եվրամիության միջև տվյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2013թ. տարվա կեսերին»:
«Երկիրը փաստացիորեն կանգնած է խորը ճգնաժամի շեմին: Մենք խրվում ենք ճահճի մեջ: Միակ ելքն է արտահերթ ընտրությունների անցկացումը: Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի կարևոր որոշումների ընդունումը երկարաձգի մինչ պաշտոնական ընտրություններից երեք ամիս: Իսկ հետագայում նրանք կհայտարարեն, որ Կառավարությունը չունի ժամանակ և ռեսուրս, որպեսզի փոփոխություններ իրականացնի, և խնդիրների լուծումը նորից կհետաձգվի: Այդ մեթոդին էր միշտ դիմում «Ազգային շարժումը», և ներկայիս կառավարությունը ցանկանում է կրկնել այդ «հնարքը», -դեկտեմբերի 9-ին հայտարարել է Նինո Բուրջանաձեն:
«Վերջին իրադարձությունները կարող են առաջացնել ավելի շատ փոփոխություններ կառավարության կազմում: Շատ փորձագետներ կարծում են, որ գոյություն ունեցող ճգնաժամը կարող է հանգեցնել վարչապետի պաշտոնաթող լինելուն: Չի կարելի ոչինչ բացառել: Վերջին շաբաթվա ընթացքում 7-8 բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից: Նրանցից ոչ մեկը նախարար չէր, բայց նրանք զբաղեցնում էին առանցքային դիրքեր տարբեր նախարարություններում: Ավելին, այդ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները համարվում էին վարչապետի «թիկունքը»: Այսօր վարչապետից խլել են այդ «թիկունքը»: Բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնանկ է արել Իվանիշվիլին: Կարծում եմ, որ նա արել է դա, որպեսզի քանդի գործող վարչապետի ստեղծած կլան-թիմը», -հայտարարել է Վրաստանի Արտաքին Գործերի նախկին նախարար Մայա Փանջիկիձեն:
«Այսօր Կառավարությունում մենք միայն մի բանի կարիք ունենք` ավելի շատ հղկել մեր թիմը: Կարծում եմ` այսօր ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները այդ գործընթացի  համար», -դեկտեմբերի 9-ին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը:
«Կազբեգիի» անցակետում բեռնատար մեքենաների անցումը տեղի է ունենում դժվարություններով: Բեռնատար մեքենաների թուլատրության հետաձգման պատճառը Ռուսաստանն է: Ռուս սահմանապահները խոչընդոտներ են ստեղծում տրանսպորտային միջոցների` իրենց տարածքը հատելու համար: Այդ պատճառով չեզոք գոտում արդեն հավաքվել է բեռնատար մեքենաների մեծ քանակություն, որոնք չեն կարող մտնել Ռուսաստան: Տվյալ իրավիճակի կապակցությամբ վրացական կողմը որոշում է ընդունել սահմանափակել բեռնատար միջոցների թուլատրման ռեժիմը այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական կողմը չի դադարել ստեղծել արհեստական խոչընդոտներ», -ասված է Վրաստանի Մաքսային Ծառայության հայտարարությունում:
Վրաստանի Ազգային Վիճակագրական Գործակալության տարածած տվյալների համաձայն` 2014թ. երրորդ եռամսյակում արտասահմանյան անմիջական ներդրումները կազմել են 503 000 000 դոլար, ինչը 99% շատ է 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ և հանդիսանում է ամենաբարձր ցուցանիշը վերջին 4 տարիների ընթացքում: Վրաստանի համար ամենախոշոր ներդրողն է Չինաստանը`  ամբողջ ներդրումների 29%-ը: Երկրորդ տեղում Ադրբեջանն է` 19%, իսկ երրորդ տեղում Նիդեռլանդները` 18%: Ամենաշատը արտասահմանյան ներդրումներ են ներդրվում Վրաստանում շինարարության բնագավառում (26%):
Արևմտյան Վրաստանի մուսուլմանների գլխավոր մուֆթիի (մուսուլման քահանա -խմբ.) հայտարարության համաձայն` «ասյօր բանակցություններ են տարվում Վրաստանի կառավարության և մուսուլմանների միջև մուսուլմանների և քրիստոնյաների միջև գոյություն ունեցող խնդիրները լուծելու նպատակով»:
«Վերջին իրադարձությունները մեզ ցույց տվեցին, որ մենք կնոջ նկատմամբ բռնություն գործադրող հասարակություն ենք: Այս խնդրի միակ լուծումը կնոջ ներկայացման և դերի կարևորության մեծացումն է երկրի քաղաքական կյանքում: Եթե մենք մեծացնենք կանանց մասնակցությունը երկրի ղեկավարման գործընթացներում և որոշումների ընդունման մեջ, ապա այդպիսով մենք մեծ քայլ կկատարենք կանանց նկատմամբ անարդարությունների նվազեցման գործում», - դեկտեմբերի 9-ին հայտարարել է Վրաստանի նախագահը: Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանում, իշխանության մակարդակներում քննարկվում է այն քվոտաների հարցը, որը թույլ կտա կանանց հնարավորությունը երաշխավորված կերպով էական ներկայացուցչություն ունենալ գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններում: Միևնույն ժամանակ ազգային փոքրամասնությունների ներկայացուցչության քվոտաների հարցը հրապարակավ չի քննարկվում:
«Դեկտեմբերի 9-ին սկսվեց Վրաստանի արտաքին գործերի նախարարի այցը Թուրքիա: Այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահի, վարչապետի և Արտաքին գործերի նախարարի հետ: Դեկտեմբերի 10-ին Թամար ԲերուՃաշվիլին կմասնակցի Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ նախարարականին, որը տեղի կունենա Ղարս քաղաքում: Եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության և հետագա փոխգործունեության հարցեր», -ասված է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարության հայտարարությունում: «Նախարարների հանդիպման ընթացքում, որը տեղի կունենա Ղարսում, նախարարները կփոխանակեն կարծիքներ տարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Եռակողմ հանդիպումը, որի ընթացքում մանրամասնորեն քննարկվում և գնահատվում են երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունները, նպաստում է տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը՝ հիմք ունենալով ընդհանուր շահը և միասնական մոտեցման կազմավորումը մեր պետությունների գործունեության բոլոր բնագավառներում», -ասվում է Թուրքիայի Արտաքին Գործերի նախարարության հայտարարությունում:
 
http://armenian-community.ge/News/964?lang=arm
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը