Վերահրատարակել է Հայ Եկեղեցու 123-րդ գահակալ Տ. Տ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Քերեստեճյան (1866-1882) Հայրապետի կենսապատումը` «Գևորգ Դ Մեծագործ Կաթողիկոս Ամենայն Հայոց»գիրքը
Վերահրատարակել է Հայ Եկեղեցու 123-րդ գահակալ Տ. Տ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Քերեստեճյան (1866-1882) Հայրապետի կենսապատումը` «Գևորգ Դ Մեծագործ Կաթողիկոս Ամենայն Հայոց»գիրքը
11-12-2014 13:17:58 | Արմավիրի մարզ | Նոր գրքեր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակի առիթով վերահրատարակել է Հայ Եկեղեցու 123-րդ գահակալ Տ. Տ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Քերեստեճյան (1866-1882) Հայրապետի կենսապատումը` «Գևորգ Դ Մեծագործ Կաթողիկոս Ամենայն Հայոց» վերնագրով:
Գիրքը ճեմարանի հիմնադրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հեղինակվել է հայ ականավոր լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի (1865-1944) կողմից: Այն մեծագույն հարգանքի և սիրո տուրք է 19-րդ դարի կեսերին գործած Գևորգ Դ Մեծագործ Հայրապետի խնկելի հիշատակին, ինչպես նաև արժանահավատ վավերագիրն է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման և գործունեության:
Գիրքը տպագրվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: