«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը ոչ մի առնչություն չունի Աղստև գետն ընկած մեքենաների հետ. «Նոյյան Տապան» (Տեսանյութ)


«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը ոչ մի առնչություն չունի Աղստև գետն ընկած մեքենաների հետ. «Նոյյան Տապան» (Տեսանյութ)

  • 15-12-2014 17:13:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



2014թ, դեկտեմբերի 14-ի «Սուր անկյուն» հաղորդաշարում Գագիկ Շամշյանի կողմից ներկայացվել է ավտովթարի  տեսանյութ՝ ոմն  Աշոտ Մանուչարյանի մասնակցությամբ։ Հաղորդումից հետո լուրեր են պտտվել, որ ոմն Աշոտ Մանուչարյանը  նյուն ինքը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ  Աշոտ Մանուչարյանն է։ 
 
«Նոյյան Տապանին» հայտնել են, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ  Աշոտ Մանուչարյանը ոչ մի առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։
 
Համոզվելու համար Գագիկ Շամշյանի կողմից ներկայացված  նյութի ամբողջական տարբերակը ներկայացնում ենք ստորև,

УАЗ-ով նորից՝ մերկասառույցի պատՃառով, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel-ին և 2 տրասնպորտային միջոցները մոտ 6 մետր բարձրությունից ընկել են գետը: 

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 104-րդ կմ հատվածում՝ Թեղուտ գյուղի վարչական տարածքում, ճանապարհի մերկասառույցի պատճառով Աղստև գետն են ընկել Հաղարծին գյուղի բնակիչ, 27-ամյա Աշոտ Մանուչարյանի վարած УАЗ 3033 մակնիշի 16 ՏՏ 455 համարանիշի և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Հայրապետյանի վարած Opel Vectra մակնիշի 21 ՍՍ 331 համարանիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի պատճառը եղել է այն, որ ճանապարհի մերկասառույցի պատճառով Կ. Հայրապետյանը Opel-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի երկաթբետոնե հատվածին, և մինչ փորձել են ավտոմեքենան դուրս բերել վթարի վայրից, Ա. Մանուչարյանը УАЗ-ով նորից՝ մերկասառույցի պատՃառով, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel-ին և 2 տրասնպորտային միջոցները մոտ 6 մետր բարձրությունից ընկել են գետը:
 
Վթարի հետևանքով УАЗ-ի վարորդ Ա. Մանուչարյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի Գոռ Բաբինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Նրանց գետից դուրս են բերել Opel-ի վարորդն ու գյուղացիները, և օպերատիվարեն վթարի վայր ժամանած շտապ օգնության բրիգադը նրանց տեղափոխել է հիվանդանոց:
 
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ տեսուչ Մայիս Ծովյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և անձնակազմի գծով փոխոստիկանապետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ: Վթարի մասին տեղեկացվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին իսկ պահից վթարի վայրում է գտնվում Թեղուտ համայնքի ղեկավար Արարատ Թամրազյանը:
 
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը