Փորձագետները Վրացական ազգային արժույթի հետագա արժեզրկում են կանխատեսում
18-12-2014 12:02:37 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Դեկտեմբերի 17. օրվա իրադարձություններ. Վրաստան
Կրոնական հարցերով Ազգային գործակալության` դեկտեմբերի 17-ի որոշման համաձայն` Քվեմո-Քարթլի շրջանում տեղակայված 23 մզկիթ կփոխանցվեն Վրաստանի Մուսուլմանների Վարչությանը: «Գործակալությունը որոշում է ընդունել Վրաստանի մուսուլմանների վարչությանը հանձնել 23 մզկիթ` տեղակայված Քվեմո Քարթլի շրջանում: Նախկինում մենք արդեն փոխանցել ենք 21 մզկիթ և այդ կերպ մուսուլմաններին փոխանցվել է ընդամենը 44 մզկիթ», -դեկտեմբերի 17-ին հայտարարել է Կրոնական հարցերով Ազգային Գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն:
«Մենք արդեն մի քանի տարի է, ինչ խնդրում ենք պետությանը վերադարձնել մեզ բոլոր մզկիթները: Վրաստանի տարածքում գոյություն ունի 250 ավելի մզկիթ, որոնցից մեզ փոխանցված է ընդամենը մի փոքրիկ մասը: Մենք ողջունում ենք Կրոնական հարցերով Ազգային Գործակալության այսօրվա որոշումը: Դա մեծ աշխատանքի արդյունք է: Կարծում եմ, այդ գործընթացին մասնակցություն է ունեցել նաև Վրաց Եկեղեցու Պատրիարքարանը», -մեկնաբանելով մզկիթների վերադարձը հայտարարել է մուֆթի Բեգլար Կամաշիձեն:
«Իմ նպատակն է 2015թ. դարձնել «աշխատանքի» տարի: Ես և իմ թիմը ջանք չենք խնայի, որպեսզի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը դառնա ավելի լավը, անվտանգ ու կայուն: Մենք պետք է այնպես անենք,որպեսզի յուրաքանչյուր օրը լինի նախորդից ավելի լավը», -դեկտեմբերի 17-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Դեկտեմբերի 17-ին Վրաստանի Ֆինանսների նախագահը Եվրամիության պատվիրակների հետ համատեղ քննարկել է այն միջոցառումները, որոնք անցկացվում են Վրաստանում փողերի «լվացումների» հետ կապված գործողությունները կանխելու կապակցությամբ: Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները փոխանցել են Վրաստանի Ֆինանսների նախարարին երաշխավորումներ տվյալ հարցի կապակցությամբ, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել Վրաստանին օգնություն տրամադրել փողերի լվացման կանխումն քաղաքականության անցկացնելիս:
Վրաստանի Ազգային Բանկը հաստատել է դոլարի փոխարժեքը լարիի նկատմամբ դեկտեմբերի 18-ի համար: Բանկի հայտարարության համաձայն` դեկտեմբերի 18-ին 1 դոլարը կարժենա 1.91 լարի: Այդ կերպ, մեկ օրվա ընթացքում լարին արժեզրկվել է ևս 6 կետով: Փորձագետները Վրացական ազգային արժույթի հետագա արժեզրկում են կանխատեսում: