Ինչո՞ւ Վրաստանում բենզինի գինը չի իջնում


Ինչո՞ւ Վրաստանում բենզինի գինը չի իջնում

  • 19-12-2014 12:03:07   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
 
 
Դեկտեմբերի 18-ին Վրաստանի վարչապետը հանձնարարել է մրցակցության հարցերով Ազգային Գործակալությանը պարզել, թե ինչո՞ւ չնայած աշխարհում նավթի գների նվազմանը, Վրաստանում բենզինի գինը չի իջնում ահա արդեն մի քանի ամիս: «Այսօր ես դիմել եմ մրցակցության հարցերով Ազգային գործակալությանը` պարզելու, թե ինչո՞ւ չնայած աշխարհում նավթի գների նվազմանը, Վրաստանում բենզինի գինը չի նվազում: Ինձ հետաքրքրում է խնդիրը վերահսկողության բացակայության մեջ է, թե՞ ինչ-որ ուրիշ բանի: Նավթի գները իջել են տասնյակ տոկոսներով, բայց դա համապատասխանորեն չի արտացոլվել Վրաստանում վառելիքի գնի վրա: Պետք է պարզել այդ հարցը», -Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետը:
«Անկախ պետության կառուցումը պարզ և հեշտ գործ չէ: Անհրաժեշտ է շատ աշխատել այդ ուղղությամբ: Միայն Դատախազությունը չէ, որ բարեփոխումներ կարիք ունի: Մենք պետք է նորից վերաիմաստավորենք երկրի ամբողջ դատական համակարգը: Դա անհրաժեշտ է անել, որպեսզի մի կողմից ապահովենք անկախ դատական համակարգը երկրում, իսկ մյուս կողմից երաշխավորել, որպեսզի այն գործի օբյեկտիվորեն և պետության քաղաքացիների շահերի և օրենքի պաշտպանության սկզբունքների շրջանակներում», -դեկտեմբերի 18-ին հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին:
Դեկտեմբերի 18-ին Եվրոպական Խորհրդարանը վավերացրել է Վրաստանի հետ Ասոցացման մասին պայմանգիրը: 623 խորհրդարանակններից «կողմ» է քվեարկել -490 պատգամավոր, «դեմ» է քվեարկել -76-ը, «ձեռնպահ»` 57: Եվրոպական խորհրդարանի նիստին ներկա է գտնվել Վրաստանի նախագահը, Արտաքին Գործերի նախարարը, Անվտանգության Խորհրդի քարտուղար, Եվրոպական Ինտեգրացիայի հարցերով պետնախարարը: Վավերացման գործընթացին ներկա է եղել նաև Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին:
«Մենք արդեն ստորագրել ենք Եվրոպայի հետ համագործակցելու պայմանագիր: Արևմտյան համագործակցության ծրագրերի ապագան կախված է նրանից, որ յուրաքանչյուր ազգին իրավունք տրվի հաստատել իր դիքորոշումը Եվրամիության նկատմամբ: Ստորագրելով Ասոցիացիայի մասին պայմանգիրը` մենք հաստատել ենք մեր` եվրոպական ընտանիքի մասը դառնալու սկզբունքը: Մեր պատմական դերը և քաղաքական նպատակն է դարձնել մեր երկիրը Եվրամիության մի մասը: Շուտով մենք ծրագրում ենք Եվրամիությանն անդամակցելու հայտ մտցնել», -Եվրոպական խորհրդարանի հետ Ասոցացման մասին պայմանագրի վավերացման գործընթացի ավարտից հետո հայտարարել է Վրաստանի նախագահը:
«Վրաստանը կայուն ժողովրդավարության և ակտիվ տնտեսության երկիր է: Վրաստանը մեծ հնարավորությունների երկիր է և միջազգային կայունության գործընթացում մեծ ներդրում ունեցող երկիր է», -դեկտեմբերի 18-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Դեկտեմբերի 18-ին Ախալցիխեի մարզային վարչության շենքում կայացել է Ժվանիայի անվան դպրոցի ծրագրի շնորհանդեսը: Շնորհանդեսի ընթացքում, որին մասնակցում էին Ախալցիխեի մունիցիպալիտետի պաշտոնյաները, Ժվանիայի անվան Պետվարչական դպրոցի տնօրենը ներկայացրել է 2014թ. դպրոցի գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև ծրագրեր, որոնց իրականացումը ծրագրվում է 2015թ.-ին: «Մեր դպրոցի գլխավոր առավելությունն է ազգային փոքրամասնություններով հոծ բնակեցված շրջանները: Մենք առաջարկում ենք մեր աշակերտներին ոչ միայն զարգացնել մասնագիտական նորարարությունները, այլև ուսանել վրաց լեզուն: Մենք ծանոթացրել ենք մունիցիպալիտետի մեր աշխատակիցներին մեր դպրոցի ծրագրի հետ, միաժամանակ մենք ակնկալում ենք, որ նրանք կծանոթացնեն մեզ շրջանում կատարվող գործընթացների վերաբերյալ տեղեկություններին: Այդ տեղեկությունը կօգնի մեզ կատարելագործել մեր ծրագրերը», -դեկտեմբերի 18-ին հայտարարել է Զ. Ժվանիայի անվ. Պետվարչական դպրոցի տնօրեն Քեթևան Ջակելին:
«Իր վրա վերցրած միջազգային պարտականությունների շրջանակներում Վրաստանը պետք է իրականացնի գործուն քայլեր իսլամաֆոբիայի և հոմոֆոբիայի դեմ պայքարի ուղղությամբ: Եվրոպական Խորհրդարանն ընդգծում է, որ Վրաստանը պետք է պատժի այն անձանց, որոնք իսլամաֆոբիայի և հոմոֆոբիայի հենքի վրա բռնություններ են իրականացրել», -ասված է եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում:
 
 
http://armenian-community.ge/News/992?lang=arm
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը