Եվրոպական Խորհրադարանը շարունակում է մնալ Վրաստանի հուսալի գործընկերը. Մարտին Շուլց


Եվրոպական Խորհրադարանը շարունակում է մնալ Վրաստանի հուսալի գործընկերը. Մարտին Շուլց

  • 19-12-2014 15:07:24   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
Դեկտեմբերի 18-ին Եվրոպական Խորհրդարանը վավերացրել է Վրաստանի հետ Ասոցիացիայի պայմանագիրը: 623 խորհրդարանականներից «կողմ» է քվեարկել 490, «դեմ»` 76 և «ձեռնպահ է մնացել» 57 պատգամավոր: Եվրոպական Խորհրդարանի նիստին ներկա է գտնվել Վրաստանի նախագահը, Արտագին Գործերի նախարարը, Անվտանգության Խորհրդի քարթուղարը, Եվրոպական Ինտեգրացիայի հարցերով պետնախարարը: Վավերացման գործընթացին ներկա է գտնվել նաև Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին:
 
«Ուզում եմ շնորհավորել Վրաստանի բոլոր քաղաքացիներին այդ կարևոր իրադարձության կապակցությամբ: Ուզում եմ շնորհավորել վավերացման և Վրաստանի վերաբերյալ հատուկ բանաձևի ընդունման կապակցությամբ, քանի որ այդ բանաձևը մեզ ավելի շատ մոտեցրեց Եվրոպային: Ուզում եմ նաև շնորհավորել մեր եվրոպացի գործընկերներին: Վրաստանի հետ միասին Եվրոպան կլինի շատ ավելի պաշտպանված, զարգացած և տարածաշրջանում մեծ հեռանկարներ ունեցող: Ես հավատում եմ դրան», -Եվրոպայի Խորհրդարանի հետ պայմանագրի վավերացման գործընթացի ավարտին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
 
Հարկ է նշել, որ մինչ Վրաստանի հետ Ասոցիացիայի մասին պայմանագրի քվերակության գործընթացի մեկնարկը, Եվրոպական Խորհրդարանը 491 «կողմ» ձայնով ընդունել է հատուկ բանաձև Վրաստանի վերաբերյալ, որտեղ նշված են այն հիմնական ուղղությունները, որոնցում պետք է զարգանա երկիրը, ինչպես նաև հաստատված է Եվրոպական Խորհրադարանի կողմից բարեփոխումների, Վրաստանի տարածաշրջանային ամբողջականության և վերակազմավորման աջակցումը:
 
Եվրոպական Խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ևս շնորհավորել է Վրաստանին պատմական իրադարձության` Ասոցիացիայի մասին պայմանագրի վավերացման առթիվ:
«Եվրամիության և Վրասատնի միջև հարաբերություններում այս պատմական պահի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել վրաց ժողովրդին: Այն փաստը, որ Ասոցացման մասին պայմանագրի վավերացմանը կողմ է քվեարկել Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների բացարձակ մեծամասնությունը, խոսում է այն մասին, որ Վրաստանի Կառավարությունը Արևմտյան համագործակցության շրջանակներում անցկացրել է մեծ աշխատանք:
 
Եվրոպական Խորհրդարանը համոզված է, որ պայմանագիրը կծառայի նրան, որ Վրաստանում կանցկացվեն բարեփոխումներ, որոնք իրենց հերթին այս երկրի հասարակությանը կդարձնեն ավելի ժողովրդավարական, իսկ երկրին` ժողովրդավարության, խտրականության անթուլատրելության, պլյուրալիզմի, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, արդարության, համերաշխության և բոլոր քաղաքացիների միջև հավասարության սկզբունքների վրա հիմնված:
 
Հիմա արդեն Վրաստանը պետք է անցկացնի Ասոցիացիայի մասին պայմանագրի ստորագրմամբ և արդեն վավերացմամբ նախատեսված ամբողջական բարեփոխումներ, և պետք է ցույց տա, որ ինքը(Վրաստանը) հավատարիմ է Եվրոպական սկզբունքներին և արժեքներին: Հատկապես կարևոր է, որպեսզի  Վրաստանը շարունակի բարեփոխումներ անցկացնել դատական և օրենքի գերակայության բնագավառներում:
 
Եվրոպական Խորհրադարանը շարունակում է մնալ Վրաստանի հուսալի գործընկերը ու ընկերը: Մենք ակնկալում ենք մեր արդյունավետ համագործակցության շատ ավելի խորացումը», -հայտարարել է Եվրոպական Խորհրդարանի նախագահ` Մարտին Շուլցը:
 
http://armenian-community.ge/News/994?lang=arm
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը