Իրազեկման ավտոերթ Սյունիքում (Տեսանյութ)


Իրազեկման ավտոերթ Սյունիքում (Տեսանյութ)

  • 23-12-2014 13:24:40   | Սյունիքի մարզ  |  Քաղաքական



  Նախախորհրդարանը Հանրապետոության ամբողջ տարածքում կազմակերպում է «100-ամյակը՝ առանց ռեժիմի» խորագրով իրազեկման ավտոերթեր: Ավտոերթերը կազմակերպվում են կամավորական ռեսուրսի միջոցով: Իրազեկման այս յուրահատուկ ձևն ընտրվել է Նախախորհրդարանի գործունեության տեղեկատվական շրջափակման հանգամանքի հաշվառմամբ:
 4-րդ Մեծ Ավտոերթը դեպի Սյունիքի մարզ տեղի ունեցավ դեկտեմբերի 21-ին: Ավտոերթն առաջնորդում էր Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:
Հիշեցում. ավտոերթերի նպատակն է հորդորել մեր ժողովրդին, որ նա չհավատա Սերժին, նրա հետ սեղան նստող հանցագործ օլիգարխին և կեղծ ընդդիմադիր կուսակցապետերին, քանի որ նրանք նույն ռեժիմի տարբեր գլուխներն են, այլ տեր կանգնի իր երկրին և Ցեղասպանության 100-ամյա տարելիցին` 2015թ. ապրիլի 24-ին, դուրս գա փողոց և իր համախմբված ուժի պարտադրանքով հեռացնի ռեժիմին ու ձեռնամուխ լինի նոր որակի ազգային պետության կերտման գործին:
 
Մանրամասը տեսանյութում  
 
Նոյյան տապան  -   Քաղաքական