Պետությունն իրավունք չունի սպանելու իր քաղաքացիներին այն պատճառով, որ նրանք փող չունեն.Վրաստանի Առողջապահության նախարար
23-12-2014 13:32:04 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Դեկտեմբերի 22-ին զորամասում մահացել է 20 ամյա զինծառայող Նիկոլոզ Ուգուլավան: Զինծառայողի մարմնի վրա` գլխի մասում հայտնաբերվել են հրթիռային վնասվածքներ: Քրեական գործ է հարուցվել ըստ «ինքնասպանության մղելու փաստի» կետի: Հետաքննություն է տարվում», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում:
Դեկտեմբերի 22-ին Վրաստանի Կրթության և Գիտության նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել իր անցկացրած երկամյա աշխատանքի մասին: Հաշվետվության շնորհանդեսի ընթացքում Վրաստանի Կրթության նախարարը նաև ներկայացրել է նախարարության ծրագրերը ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ: Նախարարի հայտարարության համաձայն` 2016-2017թթ. ուսուցիչների աշխատավարձերը բարձր կլինեն ամսական միջին աշխատավարձից: Նախարարը չի նշել հաշվի կառնվի արդյոք միջին աշխատավարձի չափը, 2014թ. դրությամբ, թե՞ 2016-17թ.: Ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը ծրագրվում է 2015թ. սեպտեմբերին, 2016թ. ապրիլին և 2017թ. հունվարին: Կրթության նախարարի խոսքերի համաձայն` 2013թ. ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 70 լարիով: «Անցած երկու տարիների ընթացքում նախարարությունը շատ բան է արել, որպեսզի հասնի երկու հիմնական նպատակի. Միջին կրթության հասանելիությունը և կրթության որակի բարձրացումը: Մեր գործունեության արդյունքները տեսանելի կլինեն 2015թ. առաջին քառորդում», -հայտարարել է Վրաստանի Կրթության նախարարը: Նաև Վրաստանի Կրթության նախարարը հայտնել է, որ «նախարությունում իրականացվում է քաղաքական պատկերացումերի պատճառով կրթության համակարգից հեռացված անձանց վերադարձնելու գործընթացը: »: Երկու տարվա ընթացքում նախարարության գործունեության հաշվետվությունում որևէ հիշատակում չկա երկրի ոչ վրացալեզու կրթական հաստատությունների վերաբերյալ և տվյալ բնագավառում գոյություն ունեցող խնդիրների մաին: Ինչպես նաև չի ներառվել ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների պատրաստման հարցը:
Դեկտեմբերի 22-ին Գուրիայի շրջանի նահանգապետի թափուր տեղի համար նշանակվել է Գուրայի Տարածքային վարչության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարը: Վրաստանի Կառավարության հայտարարության համաձայն` «Գուրիայի շրջանի նահանգապետի պաշտոնի պարտականությունները իրագործելու մասին որոշումն ընդունվել է այն առթիվ, որ թեկնածուների ուսումանսիրության ժամանակ նրանց միջև վեճ է տեղի ունեցել: Մինչ Կառավարությունը գլուխ կհանի փոխադարձ մեղադրանքներից նահանգապետի պաշտոնակատարը կլինի Գուրիայի Տարածքային վարչության Հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարը», -ասված է Կառավարության հայտարարությունում: Հիշեցնենք, որ մինչ օրս Վրաստանի բոլոր շրջանների նահանգապետերը նախկինում զբաղեցրել են որոշակի պաշտոններ տարբեր ուժային գերատեսչություններում (հակահետախուզություն և այլն):
«Վրաստում չպետք է դեպքեր լինեն, երբ մարդը մահանում է միայն այն պատճառով, որ չունի փող: Այսօր երկրի բոլոր քաղաքացիները ունեն 100% բժշկական ապահովագրություն: Կային ժամանակներ, երբ մարդիկ վաճառում էին իրենց ամբողջ ունեցվածքը, հայտնվում էին փողոցներում, միայն այն պատճառով, որ իրենց անհրաժեշտ էր թանկ վիրահատություն անցկացնել կամ այլ բժշկական սպասարկում ստանալ: Պետությունն իրավունք չունի սպանելու իր քաղաքացիներին այն պատճառով, որ նրանք փող չունեն: Մեր Կառավարությունը և նախարարությունն արել է ամեն ինչ, որպեսզի բժշկական սպասարկումը հասանելի դարձնի բոլոր քաղաքացիների համար: Իհա´րկե, այսօր ևս կան խնդիրներ: Մենք աշխատելու տեղեր ունենք, բայց աշխատանքի հիմնական մասն արդեն արված է», -երկու տարվա ընթացքում կատարած աշխատանքի մասին հաշվետվությունը ներկայացնելով` դեկտեմբերի 22-ին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն: