Լույս է տեսել <Աստվածաշունչ եւ հնագիտություն> գիրքը


Լույս է տեսել <Աստվածաշունչ եւ հնագիտություն> գիրքը

  • 23-12-2014 13:46:00   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակի առիթով հրատարակել է Նիկոլայ Վասիլիադիսի «Աստվածաշունչ և հնագիտություն» վերնագրով ուսումնաօժանդակ ձեռնարկը: 
     Սույն գիրքը ռուսերենից թարգմանել է Գրիգոր Դարբինյանը, իսկ հունարեն բնագրի հետ համեմատությունն ու խմբագրումը կատարել է Մայր Աթոռի Հրատարակչական և Պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը: Նիկոլայ Վասիլիադիսի այս արժեքավոր աշխատությունը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով և աստվածաշնչական հնագիտության բնագավառի հիմնական դասագիրք է համարվում: 
     Հեղինակի կողմից ի մի են բերվել հնագիտության բազմաբնույթ և չափազանց հետաքրքրական տվյալներ, որոնք փաստում են Աստվածաշունչ Մատյանում ներկայացված պատմական իրողությունների վավերականությունը:
Գիրքը տպագրվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր