Վիճաբանություն և ֆիզիկական բախում՝ Վրաստանի Խորհրդարանում
24-12-2014 13:32:53 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Դեկտեմբերի 23-ին Վրաստանի Խորհրդարանում դեռ վիճաբանություն, հետո ֆիզիկական բախում է տեղի ունեցել պատգամավոր Գիա Ժորժոլիանիի (խորհրդարանային մեծամասնությունը) և հանձնաժողովի նիստին ներկա գտնվող «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տնօրենի՝ Նիկա Գվարամիայի միջև: Նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվում էր «Հանրային հեռուստաընկերության» մասին օրենքի նախագիծը, պատգամավոր Ժորժոլիանին հայտարարել է, որ օրենքի ընդունմանը հակաճառում են այն մարդիկ, ովքեր երկար տարիների ընթացքում արել են ամեն ինչ, որպեսզի սպանեն Վրաստանում խոսքի ազատությունը: «Դուք ներկայացնում եք այն հեռուստաընկերությունը, որը 9 տարիների ընթացքում ծառայել է ոչ թե ժողովրդին, այլ Սահակաշվիլու արյունալի ռեժիմին: 9 տարի դուք զբաղվել եք նրա իշխանության ամրապնդմամբ», -դիմելով «Ռուսթավի 2»-ի տնօրենին հայտարարել է Գիա Ժորժոլիանին: Պատգամավորի տվյալ հայտարարությունը ակնհայտորեն դուր չեկավ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տնօրենին, ինչից հետո նրանց միջև տեղի է ունեցել վեճ և կռիվ: Խորհրդարանի անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել ստիպել «Ռուսթավի 2»-ի տնօրեին լքել նիստերի դահլիճը:
«Դեկտեմբերի 23-ին Վրաստանի նախագահը մասնակցել է հրեական Խանուկա տոնին: Գիորգի Մարգվելաշվիլին այցելել է Թբիլիսիի կենտրոնական սինագոգը և վառել է ավանդական մոմը: Վրաստանի նախագահը շնորհավորել է հրեաների տոնը և շնորհակալություն է հայտնել այն անգնահատելի ներդրման համար, որը նրանք ունեցել են վրացական պետության զարգացման գործընթացում: Վրաստանի նախագահը խոստացավ Վրասատնում ապրող հրեաներին հետագայում ևս աջակցել նրանց, պաշտպանել նրան մշակույթը, կրոնը և ավանդույթները», -ասված է Վրաստանի նախագահի վարչության տարածած հայտարարությունում:
«Ամանորյա տոների կապակցությամբ Վրաստանի նախագահը 500 բանտարկյալների համաներման հրաման կստորագրի», -դեկտեմբերի 23-ին հայտարարել է համաներման հարցերով պետհանձնաժողովի նախագահը: «Հանձնաժողովն արդեն քննարկել է 225 բանտարկյալներ գործը: Մենք կշարունակենք ակտիվ աշխատանքը և մինչ Ամանոր կարող ենք որոշակիացնել այն կալանավորների թիվը, որոնց կվերաբերի ներման շնորհումը: Վերջնական խոսքը երկրի նախագահինն է: Նա կարող է ներում շնորհել մինչ 500 կալանավորի», -հայտարարել է Զվիադ Քորիձեն:
Դեկտեմբերի 23-ին կալանավորների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունը 2014թ ընթացքում կատարած աշխատանքի մասին հաշվետվություն է հրատարակել, որտեղ նշված է, որ «Վրաստանի բանտերում փորձարկվում են կտանքներ և ծաղրանքներ կալանավորների հանդեպ»: Նույն օրը Պրոբացիայի հարցերով նախարարը արել է հետևյալ հայտարարությունը. «Մեր բանտերում ոչ ոքի կտտանքի չեն ենթարկում և ոչ ոքի չեն ծաղրում: Մենք աշխատում ենք հավանական կտտանքի յուրաքանչյուր հայտի շուրջ և չարժե մեղադրել նախարարությանը մինչ աշխատանքի ավարտը` իրական իրավիճակի քննությունը»:
Վրաց-ադրբեջանական սահմանին ստեղծվել էր մի քանի կիլոմետրանոց խցանում` բաղկացած բեռնատար մեքենաներիգ: Բեռնատար մեքենաների մեծամասնությունը Թուրքիաից Ադրբեջան էին ուղևորվում: Չնայած որ տվյալ իրավիճակը շարունակվում է արդեն մի քանի օր, Վրաստանի Տրանսպորտի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը և չի նշել խցանման առաջացման պատճառը:
Դեկտեմբերի 23-ին RMG GOLD ընկերության աշխատակիցները Թբիլիսիում երկու բողոքի ցույց են անցկացրել` նախագահի նստավայրի և կառավարության շենքի մոտ: Ցույցի մասնակիցները պահանջում են վերանայել իր հայատարարությունը, որի համաձայն նա կոչ է արել դադարեցնել Սակդրիսիում լեռնային հանքարդյունաբերական գործարանի աշխատանքը: Միտինգի մասնակիցների խոսքերի համաձայն, գործարանի փակվելու դեպքում 3 000 մարդ կմնա առանց աշխատանքի: «Նախագահը կոչ է անում փակել մեր գործարանը և նրա տեղում թանգարան կառուցել: Ո՞վ կկերակրի մեր ընտանիքներին: Թանգարանը՞: Երկրում առանց այն էլ դադարեցված է արդյունաբերությունը, և նրանք առաջարկում են փակել այն, ինչ հաջողվել է որևէ կերպ պահպանել…», -հայտարարում են ցույցի մասնակիցները: Հիշեցնենք, որ ի սկզբաներ Սակդրիսիի գործարանը փակելու կոչով հանդես է եկել Վրացական Եկեղեցու Պատրիարքարանը: Հիմնավորել իր պահանջը նրանով, որ գործարանի տեղում պետք է բացվի հնագիտական թանգարան:
«2014թ. երրորդ քառորդում Վրաստանի Համախառն ներքին արդյունքը կազմել է 5,6%: 2013թ. տվյալ ցուցանիշը եղել է 1.3%: Ընդհանուր առմամբ Վրաստանում հաստատվել է տնտեսության 5 տոկոս աճ», -ասված է ազգային վիճակագրության գործակալության տարածած հայտարարությունում: