Արարատյան Հայրապետական թեմի միջոցառում՝ այցը դեպի Նորքի «Մանկան տուն». Ֆոտոշարք


Արարատյան Հայրապետական թեմի միջոցառում՝ այցը դեպի Նորքի «Մանկան տուն». Ֆոտոշարք

  • 25-12-2014 14:38:31   | Հայաստան  |  Բարեգործություն

Դեկտեմբերի 25-ին  Արարատյան Հայրապետական թեմը՝ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը , թեմի երիտասարդաց միությունների երիտասարդները  կազմակերպել էին միջոցառում՝ այց դեպի  Նորքի «Մանկան տուն»:
 
Հեքիաթի հերոսները, ձմեռ պապն ու ձյունանուշը, ողջունեցին մանկատան փոքրիկներին :Փոքրիկների աչուկներում նկատվում էր անսահման ուրախություն ու հետաքրքրքություն: Նրանք թեեւ գտնվում էին իրենց  ընտանիքներից ու հարազատներից հեռու, բայց նրանց  հոգում դեռ չի մարել հույսը, որ օրերից մի օր իրենք էլ  կապրեն ապահով ու սիրված ընտանիքում,  որտեղ կլինի ընտանեկան  ջերմություն, մայրական սեր:
  
«Մեր հոգու պարտքն է, որ ամեն տարի, այն էլ մի քանի անգամ լինենք մանկատներում և երեխաները մշտապես գտնվեն եկեղեցու, հոգեւորականի, եկեղեցասեր մարդկանց ուշադրության կենտրոնում: Մանկատներից բացի մենք լինում ենք նաև ծերանոցներում, առհասարակ անապահով ընտանիքների կողքին է Արարատյան Հայրապետական թեմը Նավասարդ Սրբազան արքեպիսկոպոսի անմիջական գլխավորությամբ, օրհնությամբ և ջերմությամբ»,-ասաց  Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը տեղեկացնելով, որ առաջին անգամը չէ, որ  ԱՀԹ-ի երիտասարդները հաճախում են մանկատուն, նրանք տարվա մեջ մի քանի անգամ լինում են տարբեր մանկատներում, առաջին անհրաժեշտ պարագաներն ու տարաբնույթ միջոցառումներով փորձում են երեխաների օրը մի փոքր հարստացնել: ԱՀԹ-ի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը ավելացրեց, որ այս բարեգործական ծրագրերը, շարունակական է լինելու: Ըստ  Շ.Պետրոսյանի, իրենք  մշտապես կանգնած են կարիքավոր մարկանց կողքին եւ պատրաստ են սատարել  ու աջակցել նրանց թեթեւացնելով վերջիններիս հոգսերն ու կարիքները:
 
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
Նոյյան տապան  -   Բարեգործություն