Նվեր փաթեթներ Նորավան գյուղի և սահմանապահ Բերքաշատ համայնքի անապահով ընտանիքներին ևերեխաներին


Նվեր փաթեթներ Նորավան գյուղի և սահմանապահ Բերքաշատ համայնքի անապահով ընտանիքներին ևերեխաներին

  • 08-01-2015 15:47:19   | Արմավիրի մարզ  |  Բարեգործություն

«ՏիգրանՄեծ» Բարեգործական Հիմնադրամը եղավ Արմավիրի մարզի Նորավան համայնքում, ուր շուրջ 70 նվեր-փաթեթներ բաժանեց անապահով ընտանիքների երեխաներին: Հունվարի 6-ի կեսօրին, նախատեսվածի համաձայն, «ՏիգրանՄեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ ՍրապիոնԳևորգյանի գլխավորութությամբ Արմավիր մարզի Նորավան համայնք այցելեցին Հիմնադրամի անդամները, ովքեր շրջեցին գյուղով, ծանոթացան տեղացիների սոցիալական պայմանների, հոգսերի և խնդիրների հետ և սոցիալապես անապահով ընտանիքներից շուրջ 70 երեխաներին վիրեցին նախատեսված նվեր-փաթեթները: Հունվարի 6-ին` Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից ԳևորգԳևորգյանը, ով տեսել էր Բերքաշատ գյուղի խոցելի խավի անմխիթար վիճակը պատկերող ֆոտոշարքերը համացանցով` զանգահարելով «ՏիգրանՄեծ»-հիմնադրամ, ստացել էր անապահով ընտանիքներից մեկի տվյալները և իր սեփական նախաձեռնությամբ որոշակի հագուստ, խաղալիքներ և սննդամթերք նվիրաբերել այդ ընտանիքի փոքրիկներին: Պարոն Գևորգյանը կարևոր չհամարեց իր անձի հրապարակումը, սակայն «ՏիգրանՄեծ» Բարեգործական Հիմնադրամի անձնակազմը որոշեց ոչ միայն հայտնել անունն այլև եղավ Բերքաշատի այդ ընտանիքի հյուրը, և լուսանկարեց փոքրիկներին, նրանց կացարանն ու նվերներն` ի տես մյուսների, որպեսզի տեսնեն սեփական նախաձեռնությամբ բարի գործանող լավ մարդու օրինակելի արարքը: «ՏիգրանՄեծ» Բարեգործական Հիմնադրամ են զանգահարել, նաև «Արզնի» թրչնաֆաբրիկաներից, և 1800 հատ՝ 60 տուփ հավկիթ փոխանցել «ՏիգրանՄեծ» Հիմնադրամի տնօրինությանն` Հիմնադրամի Բերքաշատ համայնքում իրականացվելիք ամանորյա բարեգործական ծրագրի շրջանակներում անապահով ընտանիքներին բաժանելու համար: «ՏիգրանՄեծ» Բարեգործական Հիմնադրամն իր խորհին շնորհակալությունն է հայտնում պարոն Գևորգյանին և այն օրինակելի քաղաքացիներին, ովքեր անտարբեր չմնացին: Հիմնադրամը հունվարի 7-ին կլինի սահմանապահ Բերքաշատ համայնքում, որտեղ կայցելի անապահով ընտանիքների և կփորձի հնարավորության չափովօգնել կարիքավորներին: Իսկ «ՏիգրանՄեծ»-ի Ձմեռ պապը նախատեսում է Բերքաշատում երեխաներին բաժանել ավելի քան 170 նվեր-փաթեթ, որպեսզի ոչ մի երեխա առանց Ամանորյա նվերի չմնա: Բոլոր այն անձինք, ովքեր ցանկություն ունեն ինչ-որ կերպ իրենց աջակցությունը ցուցաբերել այս գործին` խնդրում ենք զանգահարել «ՏիգրանՄեծ» Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր նախագահ` ՍրապիոնԱվետիքիԳևորգյանին` Հեռ. +(374)-95-72-72-62 «ՏիգրանՄեծ» Բարեգործական Հիմնադրամ

Նոյյան տապան  -   Բարեգործություն