Ինչպես հայտնում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը, ՈՒԵՖԱ-ն որոշել է 7 խաղով որակազրկել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոին:
Հիշեցնենք, որ Չեմպիոններրի Լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Ռեալ» - «Բարսելոնա» դիմակայության առաջին խաղից հետո (0-2), մադրիդյան ակումբի մարզիչը հայտարարել էր, թե իբր կապտա-նռնագույնները մեծ կապեր ունեն ՈՒԵՖԱ-ում, ինչի պատճառով մրցավարները նրանց օգտին որոշումներ են կայացնում:
Պորտուգալացու խոսքերն ՈՒԵՖԱ-ի համար հիմք են հանդիսացել, որպեսզի եվրոպական ֆուտբոլային կառույցը նրան որակազրկի 7 խաղով:
Ըստ աղբյուրի, Մոուրինյոի որակազրկման մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր` մայիսի 6-ին: