Մայիսի 5-ին Կազանում մեկնարկեց Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարող հավակնորդների մրցաշարը, որտեղ հանդես է գալիս նաեւ Հայաստանի առաջատար գրոյսմայստեր Լեւոն Արոնյանը: Վերջինիս 1/8 եզրափակիչում որպես մրցակից բաժին էր ընկել Ալեքսանդր Գրիշչուկը:
Մեր գրոյսմայստերը առաջին պարտիայում խաղալով սպիտակներով, չկարողացավ առավելության հասնել ռուսաստանցու նկատմամբ, եւ հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի: Հատկանշական է, որ մրցաշարի մյուս 3 զույգերը նույնպես իրենց առաջին պարտիաները ոչ-ոքի ավարտեցին:
Մյուս զույգերում մրցում էին հետեւյալ զույգերը.
Ռաջաբով -Կրամնիկ 0.5-0.5
Կամսկի - Թոփալով 0.5-0.5
Մամեդյարով - Գելֆանդ 0.5-0.5:
Տեղեկացնենք, որ զույգերի միջեւ երկրորդ պարտիաները կկայանան այսօր` Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին: