Տոներից հետո ապամոնտաժվում են ամանորյա զարդարված եղևնիներն ու դրանց մետաղյա կոնստրուկցիաները


 

Տոներից հետո ապամոնտաժվում են ամանորյա զարդարված եղևնիներն ու դրանց մետաղյա կոնստրուկցիաները

  • 14-01-2015 15:04:57   | Հայաստան  |  Հայտարարություններ

Հունվարի 14-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ամանորյա զարդարված եղևնիների ու դրանց մետաղյա կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները: Այդ ուղղությամբ գործընթաց է ծավալվել նաև Հանրապետության հրապարակում: Անվտանգության պահպանման և այլ բաղադրիչների ապահովման նկատառումով աշխատանքներն իրականացնում են մասնագիտացած հատուկ խմբերը, որոնք էլ Ամանորի նախաշեմին ամբողջացրել էին եղևնիների տոնական տեսքը: Հանրապետության հրապարակի և խոշորածավալ մյուս տոնածառների ապամոնտաժումը կտևի մի քանի  օր, մյուսների դեպքում`ավելի քիչ: Մետաղյա կոնստրուկցիաները կկոնսերվացվեն, կներկվեն և պատրաստ կպահվեն արդեն այս տարեվերջին նորից տեղադրվելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հայտարարություններ