«Մշակութային ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցադրություն նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին. Տեսանյութեր եւ ֆոտոշարք


«Մշակութային ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցադրություն նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին. Տեսանյութեր եւ ֆոտոշարք

  • 24-01-2015 16:02:57   | Հայաստան  |  Մշակույթ


Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում հունվարի 24-ին տեղի ունեցավ«Մշակութային ցեղասպանություն» խորագրով թվով 24 լուսանկարների ցուցադրությունը:
«Նոյյան Տապան»-ի հետ զրույցում Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի թվով 9-րդ միջոցառումն է.«Մենք գիտենք, որ ցեղասպանության ընթացքում միայն մարդկային կորուստներ չենք ունեցել: Եղել է տնտեսական, կենցաղային, մտավորականների ցեղասպանություն: Ունեցել ենք նաև մշակութային ցեղասպանություն: Մեր բոլոր միջոցառումները համարում ենք ոգեկոչում և նաև, ինչու չէ, պահանջատիրություն», - ասաց նա:
Նշենք, որ միջոցառմանը  ներկա էին  Արարատյան հայրապետական թեմի  առաջնորդական  փոխանորդ  Տ.Նավասարդ արքեպիսկոպոսը ԿՃոյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թեմի քահանայից դասը, երիտասարդներ եւ հյուրեր:
 
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետին թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնություններին աջակցելու համար, նկատելով, որ Երևանի քաղաքապետարանի և Արարատյան հայրապետական թեմի միջև ձևավորված համագործակցությունն իսկապես արդյունավետ է ու հաջողված
 Հիշեցնենք, որ սա «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի  թվով 9-րդ միջոցառումն է, որ երիտասարդները կազմակերպում են ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և ԱՀԹ  երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ: 
 
Տեղեկացնենք, որ ճեմասրահում ցուցադրված էր Արևմտյան Հայաստանի խոնարհված սրբավայրերի և կոթողների 24 լուսանկար, որոնց հեղինակը լուսանկարչուհի Տաթև Մելքոնյանն է: 24 թիվն ընտրված էր խորհրդանշորեն: Ծրագրի ընթացքում ամեն ամսվա 24-ին երիտասարդները ոգեկոչում են անմեղ նահատակների հիշատակը: Նրանք իրենց միջոցառումների ընթացքում արդեն հիշատակել են մեկ ու կես միլիոն զոհերին, 4000 նահատակ հոգևորականներին և 700-ից ավելի մտավորականներին. ընդհանրական աղոթք ու հոգեհանգստյան կարգ կազմակերպել նրանց հիշատակին:
 
 
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
 
Նոյյան տապան  -   Մշակույթ