Ախալքալաք-Կարծախ երկաթգծի հատվածով անցել է առաջին փորձնական գնացքը
29-01-2015 11:26:26 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հունվարի 28-ին կայացած Թբիլիսիի կառավարության նիստի ընթացքում (քաղաքապետարանի նիստ) քաղաքապետը հայտարարել է, որ կատարել է նախընտրական ժամանակահատվածում տրված իր խոստումը և կրկնապատկել է սոցիալական օգնություն վաուչերի քանակը սոցիալական անապահով ընտանիքների համար: «Ինչպես ես խոստացել էի նախընտրական ժամանակահատվածում, սոցիալապես անապահով քաղաքացիների համար վաուչերների քանակը կրկնապատկվել է: Ընթացիկ տարում տվյալ ուղղությամբ քաղաքապետարանը կծախսի 15 000 000 լարի: Եվս մեկ անգամ եմ ուզում հուսադրել քաղաքացիներին` մենք կատարում ենք նախընտրական ժամանակահատվածում տրված բոլոր խոստումները», -հայտարարել է քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
«Այսօր քաղաքապետը հայտարարել է, որ ինքը կատարել է սոցիալական վաուչերները կրկնապատկելու իր խոստումը: Ցավալի է, որ քաղաքապետը շարունակում խաբել ինքն իրեն և քաղաքացիներին: Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքապետը խոստացել էր չզրկել որևէ ընտանիքի սոցիալական օգնությունից, նա խոստացել է, որ բոլոր նրանք, ովքեր առաջ օգնություն էին ստանում, կշարունակեն ստանալ նաև 2015թ. և տարվա կեսից օգնության չափը կավելանա: Ահա թե ինչ էր նա խոստացել: Իրականում քաղաքապետարանի «հաջողությունը» կայանում է նրանում, որ նա կրճատել է մարդկանց քանակությունը, որոնք պետք է օգնություն ստանային և ազատված միջոցների հաշվին բարձրացրել է վաուչերի քանակը... Այս մանիպուլյացիայի արդյունքում ավելի քան 180 000 քաղաքացի զրկվել են միակ օգնությունից` սոցիալական վաուչերից, իսկ քաղաքապետը ասում է, թե ինքը կատարել է իր խոստումը… Դա հասարակ խաբեություն է», -հայտարարել է Քաղխորհրդի պատգամավոր Իրակլի Աբեսաձեն:
Հունվարի 28-ի դրությամբ գրանցվել է է ավելի քան 350 դեղատեսակի թանկացում: Մինչդեռ Վրաստանի Առողջապահության նախարարի տեղակալի հայտարարության համաձայն` «նախարարությունը դեռևս որևէ անհրաժեշտություն չի տեսնում որևէ քայլ ձեռնարկելու դեղատեսակների գներն իջեցնելու ուղղությամբ»: «Վրաստանում վաճառվում է ընդհանուր առմամբ 5 000 դեղատեսակ: Նշված թիվը (350 դեղատեսակ), ընդհանուր դեղատեսակների նույնիսկ 10% չի կազմում: Եթե դեղորայքի հասանելիությունը հասնի «մինուսի» ապա այդժամ նախարարությունը կանցկացնի համապատասխան քայլեր: Դեռևս մենք անհրաժեշտություն չենք տեսնում արձագանքել մի քանի դեղատեսակի թանկացմանը», -հայտարարել է Վրաստանի Առողջապահության փոխնախարարը: Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս հաստատվել է առաջին անհրաժեշտության դեղորայքի (հակաբորբոքային միջոցներ, ճնշումը կարրգավորող միջոցներ և այլն) գների թանկացում:
2015թ. նախատեսված մակրո-ֆինանսական օգնության շրջանակներում (46 000 000 եվրո ընդհանուր ծավալով), հունվարի 28-ին Եվրամիությունը հատկացրել է Վրաստանին օգնության առաջին տրանշը` 13 000 000 եվրո ծավալով: Եվրամիության ներկայացուցչի հայտարարության համաձայն` մոտական օրերին Վրաստանը Եվրամիությունից կստանա նաև 10 000 000 եվրո, իսկ 2015թ. կեսերին մնացած 23 000 000 եվրոն: «Մենք աջակցում ենք Վրաստանի ջանքերն` ուղղված երկրի ֆինանսական կայունությունը պահպանելուն, նաև աջակցում ենք տնտեսական աճին և զարգացմանը: Մենք անում ենք հնարավորինս որպեսզի օգնենք Վրաստանին ինտեգրվելու եվրոպական տնտեսական միջավայրում», -հունվարի 28-ին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Պիեռ Մոսկովիցը: Հիշեցնենք, որ «մակրո ֆինանսական օգնության» ծրագիրը ԵՄ գործիքներից մեկն է հանդիսանում` ուղղված տնտեսական ճգնաժամի դեմ պայքարին: Տվյալ ծրագիրը ակտիվ է ԵՄ այն անդամ երկրների համար, որոնք ֆինանսական հավասարակշռության և վճարունակության լուրջ խնդիրներ ունեն:
Հունվարի 28-ին Վրաստանի պաշտպանության նախարարություն է այցելել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը, ինչպես նաև ԱՄՆ-ի ռազմական ատաշեն Վրաստանում: «Հանդիպման ընթացքում, որին մանակցում էին Վրաստանի Պաշտպանության նախարարը և նրա առաջին տեղակալը, կողմերը քննարկել են ամերիկա-վրացական համագործակցությունը պաշտպանության և անվտանգության բնագավառում, ինչպես նաև խոսել են ընթացող նախագծերի և հետագա ծրագրերի մասին: Կողմերը նաև խոսել են այն ձեռքբերումների մասին, որոնք հաստատվել են 2014թ. ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում, և նշել են, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ջանքեր կներդնի` ուղղված Վրաստանի օգնությանը` ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն դարձնելու հարցում», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունում:
Հունվարի 28-ին մեկնարկել է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարի այցը ԱՄՆ: «Այցի շրջանակներում ծրագրված է հանդիպում անցկացնել Արտաքին Գործերի նախարարի և ԱՄՆ-ի փոխնախագահի միջև, ինչպես նաև հանդիպումներ ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ: Պաշտոնական այցի ընթացքում Թամար Բերուչաշվիլին նաև հանդես կգա ելույթով Ատլանտյան Խորհրդի վեհաժողովի ընթացքում` «Տրանսատլանտյան ռազմավարություն արևմտյան Եվրոպայի համար», ինչպես նաև կմասնակցի քննարկմանը: Պաշտոնական այցի հիմնական նպատակն է ամերակացի գործընկերների հետ Վրաստանի անվտանգության հետ կապված հարցերի քննարկումը, երկրի առջև կանգնած մարտահրավերները, ինչպես նաև Վրատսանի և ԱՄն-ի միջև երկկողմ հարաբերությունների խորացման հետ կապված հարցեր», -ասված է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարության տարածած հայտարարությունում:
Հունվարի 28-ին «Ֆրիդոմ Հաուզ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է ամենամյա հաշվետվություն-ռեյտինգ, այն մասին, թե ինչ դրության մեջ է «աշխարհում ազատությունը»: Հրապարակված տվյալների համաձայն` Վրաստանը մտել է «մասամբ ազատ» երկրների ցանկի մեջ: Ռեյտինգի համաձայն` Վրաստանը ստացել է 3 միավոր հնարավոր 7-ից: Հրապարակված տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում 195 երկրներից ընդամենը 89 պետություններն են հանդիսանում «ազատ», 55-ը` մասամբ ազատ, իսկ 51-ը «ոչ ազատ»:
Հունվարի 28-ին Ախալքալաք-Կարծախ երկաթգծի հատվածով (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հատվածը) անցել է առաջին փորձնական գնացքը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանի և Ադրբեջանի Տրանսպորտի նախարարները: Մինչ «առաջին փորձնական գնացքի մեկնարկին» նվիրված միջոցառմանն այցելելը Ադրբեջանի Տրանսպորտի նախարարը հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետի հետ: Տարածված տեղեկության համաձայն` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը պետք է սկսի գործել մինչ 2015թ.-ի ավարտը: