«Ռազմական գործողությունների սրման դեպքում Վրաստանին ոչ ոք օգնություն չի տրամադրի». Ռուս քաղաքագետ


 

«Ռազմական գործողությունների սրման դեպքում Վրաստանին ոչ ոք օգնություն չի տրամադրի». Ռուս քաղաքագետ

  • 05-02-2015 17:04:25   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 

 

 

 

 

Փետրվարի 4-ին կայացել է Վրաստանի Խորհրադարանի առաջին գարնանային նիստը: «Գարնանային նստաշրջանը շատ հագեցած կլինի: Կարևորագուն օրենքներից մեկը, որը ծրագրում է ուսումնասիրել Խորհրդարանը գարնանային նստաշրջանի ընթացքում, կլինի «աշխատանքային միգրացիայի մասին» օրենքը: Օրնագծի հեղինակն է Առողջապահության նախարարությունը: Նոր օրենքի ընդունման հիմնական նպատակն է աշխատանքային միգրացիայի համար կանոնների ստեղծումը: Այդ օրենքի ընդունումը նաև Եվրամիության առջև վերցրած պարտականությունների իրականացում է: Մեր ակնկալիքների համաձայն` տվյալ օրենքը պետք է կանոնակարգի իրավիճակն աշխատանքի շուկայում և պետք է առավելություններ ներկայացնի Վրաստանի քաղաքացիներին արտասահմանցիների համեմատությամբ աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերում», -ասված է փետրվարի 4-ի Խորհրդարանի հայտարարությունում: Հարկ է նշել, որ Խորհրդարանի հայտարարությունում, որտեղ խոսվում է այն օրենքների մասին, որոնք պետք է քննարկվեն գարնանային նստաշրջանի ընթացքում, նշված չէ «Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի» վավերացման հարցը: Կարելի է ենթադրել, որ Վրաստանի Խորհրդարանը ծրագրել է նաև 2015թ. գարնանային նստաշրջանի ընթացքում էլ խուսափել Եվրոպական խարտիայի վավերացման հարցից:

«Լարիի արժեզրկման պատճառներն են երկրում ընթացող տնտեսական արմատական գործընթացները: Արտաքին գործոններն ընդամենը ուժեղացրել են այդ գործընթացները: Այդ կերպ, ճիշտ չէ համարել, որ լարիի արժեզրկումը կապված է արտաքին գործոններից: Իհարկե, Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատումը և տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում ազդում են մեր դրության վրա: Մեզ վրա զգալիորեն ազդում է նաև այն, որ մեզ համար սահմանափակված է հասանելիությունը ուսական շուկային, իսկ պատերազմի պատճառով ապակայունացել է ուկրաինական շուկան: Բայց լարիի արժեզրկման ամենագլխավոր պատճառներն են այն գործընթացները, որոնք ընթանում են մեզ մոտ, Վրաստանի ներսում: Մեր բյուջեն տնտեսական անկայունության մշտական աղբյուր է: Բյուջեի կառուցվածքը և ծախսերը ճիշտ չեն կազմված», -փետրվարի 4-ին հայտարարել է Վրաստանի Ազգային Բանկի նախկին տնօրեն Ռոման Գոցիրիձեն:

«Վրաստանը ՆԱՏՕ-ի եզակի դաշնակիցն է: Մեր դաշնակից երկրների մեջ չկա մի երկիր, որի հետ հարաբերություները նման լինեն Վրաստանի հետ մեր հարաբերություններին: Մենք կառուցում ենք զորավարժությունների կենտրոն և ծրագրում ենք կանոնավորապես անցկացնել ռազմական զորավարժություններ Վրաստանի տարածքում: Առաջին համատեղ զորավարժությունները կկայանան այս տարի, և մենք արդեն սկսել ենք զորավարժությունների ծրագիր և սցենար մշակել», -փետրվարի 4-ին հայտարարել է Ջեյմս Ապատուրայը: Հիշեցնենք, որ փետրվարի 4-5-ին Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների Պաշտպանության նախարարների նախարարականը: Նախարարականի աշխատանքին մասնակցելու է նաև Վրաստանի Պաշտպանության նախարարը:

«Արևմուտքը մտավախություն ունի, որ Ռուսաստանը Վրաստանի դեմ կգործածի «հիբրիդային պատերազմի» տեսության տակտիկան», -հենվելով ՆԱՏՕ-ի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության վրա` գրում է ռուսալեզու «գազետա.րու» լրատվական գործակալությունը: «Ուկրաինայի դեպքերը ստիպեցին ՆԱՏՕ-ին «վերանայել» Վրաստանին: Որոշ Եվրոպական երկրներում լուրջ մտավախություն կա, որ Ռուսաստանի հաջորդ զոհը կարող է դառնալ Վրաստանը: Կարևոր է, որպեսզի Վրաստանը գտնվի Եվրոպայի համակ ուշադրության ներքո: Ռուսաստանը իրականացնում է Վրաստանի տարածքների  համակարգված և աստիճանական աննեքսիան, մինչդեռ ՆԱՏՕ-ն զգուշություն է ցուցաբերում այդ իրավիճակի հանդեպ: Միաժամանակ ՆԱՏՕ-ն խորացնում է Վրաստանի հետ համագործակցությունը: ՆԱՏՕ-ն ծրագրում է կառուցել Վրաստանում զորավարժությունների կենտրոն, ինչպես նաև օգնում է Վրաստանին երկրի պաշտպանունակության բարձրացման հարցերում:»

«Բռնագրավված տարածքներում գոյություն ունեցող ռուսական ռազմական բազաները մեր պետության համար վտանգի աղբյուր են հանդիսանում: Մինչդեռ այսօր չեն նկատվում այնպիսի ռազմաքաղաքական գործողություններ, որոնք մեզ թույլ կտային հաստատել, որ Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայի իրականացման վտանգ գոյություն ունի: Միաժամանակ հաշվի առնելով, որ Վրաստանը փաստացիորեն դուրս է եկել միջազգային իրավական դաշտից և անկանխատեսելի երկիր է հանդիասանում, մենք անդադար հետևում ենք իրավիճակին: Վտանգն առկա է միշտ, և չպետք է ոչինչ բացառել: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ուկրաինայում: Նաև կարևոր է, թե սանկցիաները և նավթի համաշխարհային գների անկումը ինչքանով կհյուծեն Ռուսաստանի տնտեսությունը: Սանկցիաները տալիս են իրենց արդյունքները, մինչդեռ Ռուսաստանին չպետք է թերագնահատել, անվանել այն թույլ պետություն», -մեկնաբանելով Ռուսաստանի հնարավոր հարձակումը Վրաստանի վրա ռուսական թերթի տարածած հայտարարությունը` հայտարարել է պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական կոմիտետի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:

«Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ուսումնավարժական Կենտրոնի բացումը և ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ զինավարժությունների անցկացումը, Վրաստանի ղեկավարության ամենամեծ սխալն է: Հաշվի առնելով իրավիճակը Ուկրաինայում և վերջին դեպքերը Հայաստանում` Ռուսաստանը Վրաստանի իշխանությունների նման որոշումը գնահատում է որպես ռազմական սպառնալիք, որը վնասում է Կովկասում Ռուսաստանի շահերին: Վերջին ժամանակներս Ռուսաստանը անհամապատասխանորեն մեղմ է արձագանքում քաղաքական սպառնալիքներին, մինչդեռ, չարժե մոռանալ, որ Ռուսաստանը ռազմական սպառնալիքներին միշտ արձագանքել է և արձագանքելու է հստակորեն և խստորեն: ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միակ շահը Կովկասում՝ Ռուսաստանի համար ռազմական սպառնալիքների ստեղծումն է: Մինչդեռ հարկ է նաև հիշել, որ ռազմական գործողությունների սրման դեպքում Վրաստանին ոչ ոք օգնություն չի տրամադրի: Ռուսաստանը շահագրգռված է կայունության պահպանման համար իր հարավային սահմաններում: Բայց սպառնալիքների ստեղծման դեպքում կձեռնարկվեն այնպիսի ռազմաքաղաքական քայլեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի և Ռուսաստանի միջև  ցամաքային միջանցքի ստեղծմանը: Նման քաղաքական գործողությունները կարող են Վրաստանին հանգեցնել երկու` արևմտյան և արևելյան մասերի բաժանմանը», -փետրվարի 4-ին հայտարարել է ռուս քաղաքագետ Միխայիլ Չերնովը»:

 

http://armenian-community.ge/News/1026

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը