Ի՞նչ կարող է Վրաստանին տալ Եվրոպան.Դավիթ Ուսուփաշվիլի


Ի՞նչ կարող է Վրաստանին տալ Եվրոպան.Դավիթ Ուսուփաշվիլի

  • 12-02-2015 14:58:54   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
 
Վրաստանի Արդարադատության նախարարության փետրվարի 11-ի դրույթի համաձայն` «արտասահմանցի քաղաքացիները Վրաստանում կարող են գյուղատնտեսության նշանակության հողատարածք ձեռք բերել միայն ժառանգության կամ Վրաստանի քաղաքացու հետ ամուսնության հիման վրա: Վրաստանի քաղաքացու հետ ապահարզանի դեպքում, արտասահմանցի քաղաքացիները պետք է 6 ամսվա ընթացքում վաճառեն գյուղատնտեսական նշանակության հողատարածքը: Այն դեպքում, եթե նրանք չհասցնեն վաճառել հողատարածքը, պետությունը կզրկի նրանց կոնկրետ հողատարածքի սեփականության իրավունքից: Բացի այդ արտասահմանցի քաղաքացիները իրավունք չունեն ձեռք բերել գյուղատնտեսական նշանակության հողատարածք ավելի քան 20 Հա տարածքով»: «Մինչ այսօր արտասահմանցի քաղաքացիները կարող էին Վրաստանում առանց որևէ խոչընդոտի ձեռք բերել գյուղատնտեսական նշանակության հողատարածք ցանկացած քանակությամբ: Մի քանի ամիս առաջ Վրաստանի Խորհրդարանը Վրաստանի տարածքում արտասահմանցի քաղաքացիների` հողատարածք ձեռք բերելու իրավունքների ժամանակավոր սահմանափակման մասին որոշում է ընդունել: Հայտարարվել է մորատորիում: Տվյալ բնագավառում նոր կանոնակարգումների մշակման ընթացքում մենք առաջնորդվել ենք կուրորեն չարգելել արտասահմանցի քաղաքացիներին Վրաստանի տարածքում գյուղատնտեսական նշանակության հողատարածք ձեռք բերել, բայց միաժամանակ ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում Վրաստանում հողատարածք գնող արտասահմանցի քաղաքացին իր ունեցվածքով պարտավոր կլինի մասնակցել Վրաստանի տնտեսության կազմավորմանը և կծառայի մեր երկրի զարգացմանը», -ասված է Վրաստանի Արդարադատության նախարարության հայտարարությունում:
Փետրվարի 11-ին հանդիպում է կայացել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի և Վրաստանի Ֆինանսների նախարարի միջև: «Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև փորձի փոխանակման ծրագրերին: Դեսպան Վարդանյանը կարևորեց այս բնագավառում համագործակցության առավել ակտիվացումը: Նախարար Խադուրին անդրադարձավ մոտ ապագայում Թբիլիսիում կայանալիք Միջազգային բանկերի ֆորումին, որին 60 երկրների շարքում մասնակցելու է նաև Հայաստանը», -ասված է Վրատսանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մամլո-ծառայության հայտարարությունում:
Փետրվարի 11-ին Վրաստանի Խորհրդարանը որոշում է ընդունել Խորհրդարան հրավիրել Պաշտպանության նախարարին: Նախնական տեղեկության համաձայն` Պաշտպանության նախարարը կպատասխանի պատգամավորների հարցերին հաջորդ շաբաթ, մինչդեռ Խորհրդարանում ներկայանալու վերջնական պատասխան Պաշտպանության նախարարը դեռևս չի տվել: «Մենք Պաշտպանության նախարարին Խորհրդարան ենք հրավիրել, որպեսզի նա պատասխանի մեզ անհանգստացնող հարցերին: ՄԻնչդեռ ցանկալի է, որ դատախազությունը իր ժամանակին համապատասխան աշխատանք անցկացնի աղմկահարույց խնդրի շուրջ: Դա անհրաժեշտ է, որ մենք բոլորս վերջապես իմանանք, թե ով է մեղավոր կատարած կոնկրետ հանցագործությունների մեջ», -հայտարարել է անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտետի նախագահը:
«Մեզ հետաքրքրում է, թե ինչպես են ընթանում ՆԱՏՕ-ի անդամ-երկրների վերջին գագաթաժողովի որոշումների իրականացման գործերը: Մեզ անհանգստացնում է մեր պարտականությունների ի կատար ածման տեմպը: Օրինակ, մենք բոլորս գիենք, որ Վրաստանի տարածքում ծրագրվում է կառուցվել ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոն: Մինչդեռ անհասկանալի է, թե ինչու է հետաձգվում շինարարական աշխատանքների սկիզբը: Դա զարմանալի է, քանի որ հարցի քաղաքական կողմն արդեն վաղուց լուծված է և գործելու ժամանակն է», -փետրվարի 11-ին հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Իրակլի Չիքովանին:
«Մենք մեծ ուշադրությամբ պետք է լսենք, թե ինչ են ասում մեր քաղաքացիները, մեր հասարակությունը: Մինչդեռ, որևէ պաշտոնից հեռացնելը կամ որևէ պաշտոնին նշանակելը մենք պետք է ինքներս որոշենք, մենք պետք է որոշենք պատասխանատվության մեծ զգացումով: Կադրային որոշումների ընդունումը պետք է հիմնված լինի լուրջ վերլուծության վրա, իսկ եթե կասկած կա, թե ինչ-որ մեկը օրենք է խախտում, այդ հարցերը պետք է ուսումնասիրի դատարանը», -փետրվարի 11-ին հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը: Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին պաշտոնաթող են եղել Վրաստանի Պաշտպանության նախարարության Գլխավոր տեսուչի տեղակալը և նույն  նախարարության Ռազմական տեսուչի տեղակալը:
«Վրաստանը սկսել է շարժվել դեպի Եվրոպան այն պահից, երբ կարողացավ ազատվել Սովետական կայսրության կապանքներից: Այդ եվրոպական ուղու վրա մեզ հաջողվեց մեզ համար խոչընդոտներ ստեղծել: Միաժամանակ աշխարհաքաղաքական իրականությունը ևս չնպաստեց նրան, որ մենք հանգիստ ընթանանք մեր ընտրած ուղիով: Այսօր վրաց հասարակությունը հարցեր ունի այն, թե ի՞նչ կարող է մեզ տալ Եվրոպան: Չնայած որ մեր ժողովուրդն արդեն վաղուց կողմնորոշվել է, թե ինչ ուղղությամբ պետք է ընթանա մեր երկիրը, և չնայած այն բանին, որ մենք բոլորս հասկանում ենք, որ մեր ազգային մշակույթը անբաժան է եվրոպական կյանքից, մենք, այնուամենայնիվ, պետք է մեծ աշխատանք անցկացնենք մեր քաղաքացիների հետ բացատրվելու ուղղությամբ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրոպան», -փետրվարի 11-ին հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին:
Փետրվարի 11-ին Վրաստանի Ազգային Բանկը ազգային արժույթի կուրսը հավասարակշռելու համար արժույթային աճուրդում վաճառել է 40 000 000 դոլար: Ազգային Բանկի այս գործողության շնորհիվ լարին որոշ չափով կայունացել է և կազմել 2.0240 1 դոլարի համեմատությամբ: Հիշեցնենք, որ նման քայլի Վրաստանի Ազգային Բանկը դիմել էր նաև անցյալ տարվա նոյեմբերին, մինչդեռ այն ժամանակ լարիի կուրսը արժեզրկվել էր հենց հաջորդ օրը: Նաև փետրվարի 11-ին Վրաստանի Ազգային Բանկը որոշում է ընդունել 50 կետով բարձրացնել բազիսային կետի վերաֆինանսավորումը, այդ կերպ բարձրացնելով դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը 4.5%-ով: «Քանի որ Վրաստանում շատ բարձր է «դոլարականացման» մակարդակը, իսկ դոլարը վերջին ժամանակներս զգալիորեն ամրապնդվել է, մեր տնտեսության համար ինֆլյացիայի լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծվել: Ստեղծված իրավիճակում Վրաստանի Ազգային Բանկը երկրի տնտեսության ապակայունացումից խուսափելու համար որոշում է ընդունել ավելի խստացնել դրամավարկային քաղաքականությունը: Մենք ուշադրությամբ կհետևենք իրավիճակին և կանենք ամեն ինչ երկրի ազգային արժույթը կայունացնելու համար», -ասված է Վրաստանի Ազգային Բանկի հայտարարությունում:
«Փետրվարի 10-11 Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների հատուկ կենտրոնի աշխատակիցների համար կայացել են ուսումնավարժություններ «նավթագազային ռազմավարական հաղորդակցություններում հնարավոր պայթյուն և նրա հետևանքների վերացում» թեմայով: Նման տեսակի զորավարժություններ ՆԳՆ-ին կից ռազմավարական հաղորդակցության պաշտպանության դեպարտամենտում անցկացվում են պարբերաբար և ներառում են ինչպես տեսական, այնպես էլ փորձնական ուսուցում, նաև գերատեսչության աշխատակիցների նախապատրաստում: Ուսումնավարժություններ անցկացնելու նպատակն է գերատեսչության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի բարձրացումը, ինչպես նաև ռազմավարական հաղորդակցություններում անվտանգության մակարդակի բարձրացումը», -ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարությունում:
 
http://armenian-community.ge/News/1036
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը