«Ռուսաստանը կարող է իր` Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիներին պաշտպանելու համար օգտագործել ռազմական ուժ».Վրաստանի Արդարադատության նախարար


«Ռուսաստանը կարող է իր` Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիներին պաշտպանելու համար օգտագործել ռազմական ուժ».Վրաստանի Արդարադատության նախարար

  • 14-02-2015 17:58:11   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Բոլոր այն մարդիկ, ով ուզում է լինի, եթե թույլ տան իրենց կոռուպցիայով զբաղվել, խստագույնս կպատժվեն: Ֆինանսների նախարարության հետաքննչական բաժինը աշխատում է իր ողջ խստությամբ, և թող ոչ ոք չկարծի, թե կարող է հանգիստ զբաղվել կոռուպցիայով և դրա համար իրեն ոչինչ չի լինի: Բոլորը կպատժվեն: Վրաստանը, մեր կառավարությունը հասել են նրան, որ մեր երկիրը համարվում է աշխարհում ամենաքիչ կոռումպացված երկիրը, և մենք ոչ ոքի թույլ չենք տա մեր երկրի հեղինակությունը փչացնել», -փետրվարի 13-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ձերբակալվել է Թբիլիսիի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյան, որը բռնվել է կաշառք վերցնելիս:
 
«Ռուսաստանը կարող է իր` Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիներին պաշտպանելու համար օգտագործել ռազմական ուժ: Ինչպես վերջերս հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը, ամբողջ երկրի ծավալով 6 000 մարդ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից: Նրանցից 350 ապրում են Սամցխե-Ջավախքում: Նրանք հայեր են: Այսինքն, մենք խլել ենք այդ մարդկանցից Վրաստանի քաղաքացիությունը և թողել ենք նրանց ապրելու Ռուսաստանի քաղաքացիությամբ: Դրան զուգահեռ մենք գիտենք, որ Ռուսաստանը թարմացրել է իր ռազմական դոկտրինան: Փոփոխությունների համաձայն` Ռուսաստանը կարող է ռազմական ուժ գործադրել սահմանից դուրս գտնվող իր քաղաքացիներին պաշտպանելու համար: Մենք տեսնում ենք բանավեճ, բայց ոչ ոք հստակորեն չի պատասխանում, թե ինչո՞ւ է Վրաստանը զրկել այդ մարդկանց քաղաքացիությունից: Չկան լուրջ փաստարկներ, իսկ հաշվի առնելով տեղեկությունները, որոնք ինձ հայտնի են, կարելի է ենթադրել, որ կառավարությունը, զրկելով մարդկանց վրացական քաղաքացիությունից, հակապետական  քայլ է արել: Մենք ունենք հարց` ինչո՞ւ է դա կատարվել: Հատկապես այն բանի հաշվառմամբ, թե ինչ է այսօր կատարվում Ուկրաինայում: Մենք ունենք երկու բռնագրավված տարածաշրջան… Ինչո՞ւ այդ մարդկանց չեն տալիս ժամանակավոր կացության իրավունք: Մենք հասկանում ենք, որ օրենքի համաձայն այդ մարդիկ պետք է զրկվեին վրացական քաղաքացիությունից, բայց ինչքանո՞վ է դա պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից: Ես ենթադրում եմ, որ դա սաբոտաժ է կամ էլ գիտակցված սխալ», -փետրվարի 13-ին հայտարարել է «Բազմազգ Վրաստան» շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:
 
2015թ. հունվարին Վրացական արտադրանքի ապրանքաշրջանառությունը կազմել է 694 000 000 դոլար, ինչը 9%-ով քիչ է 2014թ. նուն ժամանակահատվածի համեմատությամբ: «2015թ. հունվարին արտահանումը կազմել է 156 000 000 դոլար (30% պակաս, քան անցյալ տարի), իսկ ներմուծումը կազմել է 538 000 000 դոլար (1%-ով պակաս, քան 2014թ.հունվարին): Բացասական առևտրային հավասարակշռությունը կազմել է 382 000 000 դոլար, ինչը արտաքին շրջանառության 55%», -ասված է Վրաստանի Ազգային Վիճակագրական Գործակալության տարածած հատարարությունում:
 
Վրաստանի Խորհրդարանի նախագահը գերմանական Բուդեսթագի նախագահ Նորբերթ Լամբերտի հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Գերմանիային հայտնի են Վրաստանի այսօրվա խնդիրները: «Գերմանացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում, Եվրոպայում և Կովկասում անվտանգության հարցերը: Գերմանիան մեծ դեր է խաղում անվտանգության խնդիրների լուծման մեջ, և Վրաստանի խնդիրները` Ռուսաստանի կողմից վրացական հողերի բռնագրավումը և մեր մտավախությունները, նրան հայտնի են: Մենք նաև պայմանավորվել ենք միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման մասին, որպեսզի Գերմանիան կարողանա կիսվել մեզ հետ իր հարուստ փորձով», -հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին: Հիշեցնենք, որ Նորբերթ Լամերտի այցելությունը Վրաստան մեկնարկել էր փետրվարի 12-ին և կավարտվի փետրվարի 15-ին: 
 
Տեղեկատվության ազատության զարգացման Ինստիտուտը (IDFI) «Վրաստանում հրապարակային տեղեկատվության հասանելիությունը» հաշվետվություն է հրապարակել, որի համաձայն` 2014թ. ընթացքում հանրային տեղեկատվության հարցումները, որոնք մնացել են անպատասխան, աճել են 15%-ով 2012-2013թթ համեմատությամբ: Ինստիտուտը տեղեկատվության հասանելիոթյան հետազոտություն է անցկացրել 2014թ. ընթացքում Վրաստանի հասարակական հաստատություններում: IDFI-ը տեղեկատվության 5466 հարցում է ուղարկել 308 հասարարակական հաստատությունների: Արձանագրվել է 3 628 (66,4%) լիարժեք պատասխան, ոչ լիարժեք պատասխան` 356 (6,5%), մերժում` 85 (1,5%), անպատասխան է մնացել 1397 (25,6%) հարցում: Ինստիտուտը նման հետազոտություն էր անցկացրել 2012թ. Խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ ավելի հստակ 2012թ. հոկտեմբերից մինչ 2013թ. սեպտեմբերը: Այդ ժամանակահատվածում հանրային տեղեկատվության հարցումների լիարժեք պատասխանները կազմել են 81%, իսկ անպատասխան մնացած հարցումները` 11%: IDFI հետազոտության համաձայն` հանրային տեղեկատվության թափանցիկության տեսանկյունից ամենափակ հաստատության «կոչումը» ստացել է պատիժների իրագործման դեպարտամենտը: 
 
http://armenian-community.ge/News/1040 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը